Գլխավոր Արծիվը` նախարա՞ր. Ժամանակ
Ըստ “Ժամանակ” օրաթերթի անկախ նրանից առաջիկայում կլինի կոալիցիա, թե ոչ, ՀՀ նախագահական նստավայրում` արդեն որոշվել է, որ կառավարության կազմում չեն լինելու մի շարք նախարարներ` կրթության եւ գիտության, տրանսպորտի եւ կապի, գյուղատնտեսության, բնապահպանության:
“Պաշտոնանկ կարվեն նաեւ մի քանի մարզպետներ`Շիրակի, Կոտայքի Սյունիքի:
Մեր տեղեկություններով, առաջիկայում ԿԳ-ն տրվելու է ԲՀԿ-ին, նախարարի հավանական թեկնածուն Նաիրա Զահրաբյանն է, բնապահպանության նախարար հավանաբար կլինի Սամվել Նիկոյանը, իսկ տրանսպորտի եւ կապի նախարար` Գագիկ Բեգլարյանը: ԱԻ նախարար Արմեն Երիցյանը կնշանակվի նոր կազմավորվող ՀՀ ներքին գործերի նախարար, իսկ ԱԻ նախարար կնշանակվի “Հայոց արծիվներ” հայրենասիրական շարժման առաջնորդ Խաչիկ Ասրյանը”,-գրում է թերթը: