06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

“Դասական Եվրատեսիլ”-ում Հայաստանն զբաղեցրել է 3-րդ տեղը /վիդեո/

“Դասական Եվրատեսիլ-2012”-ում Հայաստանը ներկայացրած քանոնահար Նարեկ Կազազյանը գրավել է 3-րդ տեղը: Մրցույթը կայացել է մայիսի 11-ին Վիեննայում:

Մրցույթի առաջին եւ երկրորդ կիսաեզրափակիչները կայացել են մայիսի 5-ին եւ 6-ին:

Առաջին տեղը զբաղեցրել է Նորվեգիայի ներկայացուցիչը, 2-րդ տեղում է Ավստրիան ներկայացնող հայազգի ջութակահար Էմանուել Ճգնավորյանը: Հաղթողներին որոշել է պրոֆեսիոնալ ժյուրին:

“Դասական Եվրատեսիլն” առաջին անգամ անցկացվել է 1982-ին Մեծ Բրիտանիայում: Մրցույթն անցկացվում է 2 տարին մեկ անգամ: Մասնակիցները 15-20 տարեկան երիտասարդներ են, ովքեր հանդես են գալիս դասական ժանրում:

Հայաստանը “Դասական Եվրատեսիլին” մասնակցում էր առաջին անգամ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ