05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 350 անգամ

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, մայիսի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական  կողմի ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:

Հատկապես  ինտենսիվ  խախտումներ են արձանագրվել մայիսի 9-ի տոնական եւ նախատոնական օրերին, որի ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 200 անգամ՝ արձակելով մոտ 700 կրակոց:

Չնայած հակառակորդի դրսեւորած այսօրինակ ակտիվությանը, ՊԲ առաջապահ զորամասերը զերծ են մնացել հակառակորդի հրահրիչ գործողություններին պատասխանելուց եւ մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:

Henaran.am-ին հաղորդում են ԼՂ ՊԲ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ