17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Լեւոն Զուրաբյանը ստորագրեց Հմայակ Հովհաննիսյանի պատրաստած հռչակագիրը

“Էս տեմպերով, որ գնանք, կարող ա ժամանակավոր կառավարութուն էլ ստեղծենք”,-այսօր Քաղաքագետների միությունում կազմակերպված քննարկմանը փորձեց հումոր անել ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: ՀԱԿ համակարգողը հայտարարեց, ոիր ՀԱԿ-ը շատ լուրջ է տրամադրված այս ընտրությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու գործին: “Հայաստանում ընտրաակեղծարարությունը եւ դրա հետ կապված ահաբեկումները դարձել են մեր քաղաքական համակարգի չարիքը: Մենք պատրաստ ենք ցանկացած ջանք գործադրել […]

ՀՀ եւ ՌԴ ՊՆ պատվիրակությունները քննարկելու են տարածքային պաշտպանության հարցեր

Ս.թ. ապրիլի 4-ից 7-ը Երեւանում անցկացվելու են ՀՀ ՊՆ եւ ՌԴ ՊՆ պատվիրակությունների հերթական շտաբային բանակցությունները: Բանակցությունների ընթացքում քննարկվելու են տեղեկատվական հակազդեցության, տարածքային պաշտպանության, ՀՀ ԶՈՒ եւ ՌԴ ԶՈՒ Միացյալ զորքերի (ուժերի) խմբավորման ղեկավարման կազմակերպման եւ ռազմավարական ու օպերատիվ պլանավորմանն առնչվող այլ հարցեր: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից  

Զատկի ձուն ` միայն կարմիրով

Զատիկը քրիստոնեական եկեղեցու մեծագույն տոնն է, քանի որ խորհրդանշում է Քրիստոսի հարությունը մեռելներից։ Հայ եկեղեցու շարականների նկարագրությամբ “նրա հարությամբ բացվեցին երկնքի դռներն ու անուշահոտություն բուրեց աշխարհում՝ ցույց տալով ճանապարհը նոորգման եւ կենդանություն պարգեւեց մարդկային ցեղին”,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Տեր Թովմա Անդրեասյանը։ Այս տարի  Հայ առաքելական եկեղեցին Զատիկը տոնելու է ապրիլի 8-ին: […]

Ընտրությունները կվերահսկեն միասնական շտաբո՞վ

Այսօր Հայաստանի քաղաքագետների միությունում տեղի ունեցավ Ընտրությունների նկատմամբ հանրային վերահսկողության առնչությամբ հրավիրված նիստերի արդյունքների ամփոփումը, որին ներկա են  ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ԲՀԿ-ական, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը, “Ժառանգության” վարչության նախագահ Ռուբեն Հակոբյանը, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ներկայացրեց հռչակագրի մի նախագիծ, որը մշակվել է լսումների արդյունքում:  Հռչակագրի […]

Սիրիան զիջում է

ՄԱԿ-ի նախկին պետքարտուղար Քոֆի Անանի բանակցությունները սիրիական իշխանությունների հետ, որոնց հետ  քիչ հույսեր էին կապում, անսպասելիորեն իրենց արդյունքները տվեցին: Բաշար ալ-Ասադի  վարչակարգի ուժերը սկսել են դուրս գալ քաղաքներից, տեղեկացնում է “Московский комсомолец”-ը: Սիրիական իշխանությունների ներկայացուցիչը հայտնել է մի քանի քաղաքներից` զորքերի դուրս գալու մասին, ինչն Անանի առաջարկած` սիրիական ճգնաժամի կարգավորման ծրագրի կետերից մեկն էր: Իշխանությունների […]

Հակամարտող կողմերը պետք է լուրջ վերաբերվեն ԵԽ զեկույցներին. Ֆինլանդիայի ԱԳ նախարար

Հայաստանում է Ֆինլանդիայի Հանրապետության ԱԳ նախարար Էրկկի Տուոմիոյան:  Այսօր տեղի ունեցած ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ  Ֆինլանդիայի Հանրապետության ԱԳ նախարար Էրկկի Տուոմիոյան նշեց, որ Հայաստանի հետ Ֆինլանդիան խնդրահարույց հարցեր չունի, եւ հիմնական համագործակցությունն ընթանում է տնտեսական ուղղությամբ: Պատասխանելով այն հարցին՝ ինչպես է վերաբերում Ֆինլանդիայի արտգործնախարարը  ԵԽ ռասիզմի դեմ պայքարի կոմիտեի հրապարակած […]

Ջոն Հեֆերնը Տեր-Պետրոսյանի հետ քննարկել է առաջիկա ընտրություններին առնչվող խնդիրներ

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ապրիլի 3-ին հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա ընտրությունների օրինական ընթացքին առնչվող խնդիրներ: Քննարկվել են նաեւ Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, սոցիալ-տնտեսական իրավիճակին առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայ ազգային Կոնգրեսի Կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Henaran.am-ին փոխանցում են ՀԱԿ կենտրոնական գրասենյակից

ԱՄՆ-ում շարունակվում են նախընտրական կրքերը. Միթ Ռոմնին եռակի հաղթանակ է տոնում

ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին հանրապետական կուսակցության մրցապայքարի շրջանակներում Մերիլենդ, Վիսկոնսին նահանգներում եւ Կոլումբիա դաշնային շրջանում, որտեղ գտնվում է ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնը, անցկացված փրայմերիզներում առաջատարն է, տեղեկացնում է “BBC”-ն: Վիսկոնսինում Ռոմնիից այնքան էլ ետ չի մնացել նրա հիմնական մրցակից Ռիկ Սանտորումը, իսկ ահա Մերիլենդում Ռոմնին ջախջախիչ հաղթանակ է գրանցել, սակայն Սանտորումը դեռեւս մտադիր […]

Քյավառցիների “Գեւոյի արտ”-ից Արտաշես արքայի սահմանաքար են գտել

Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղի բնակիչներ Աղաբեկ Հարությունյանը եւ Աղաբեկ Աղաբեկյանը Լանջաղբյուրի “Գեւոյի արտ” կոչվող տարածքում գտել են Արտաշեսյան սահմանաքար` արամեատառ արձանագրություններով եւ հետեւյալ բովանդակությամբ. “Ես, Արտաշես, որդի Զարեհի Երվանդական, բաժանեցի այս հողը մասերի”: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց Գավառի երկրագիտական թանգարանի ավագ գիտաշխատող Հասմիկ Հովեյանը: Հնագետ Աշոտ Փիլիպոսյանն  ուսումնասիրելով եւ հետազոտելով` հաստատել է, որ հերթական սահմանաքարը […]

Եվրանեսթը` հակահայկական քարոզչության հարթակ. Վահան Հովհաննիսյանը կոչով է հանդես եկել

Բաքվում ընթացող Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովին մասնակցող հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել, որում  հայկական պատվիրակությունն իր բողոքն է արտահայտում այն կապակցությամբ, որ Եվրանեսթի նիստն օգտագործվել է հակահայկական քարոզչության համար, տեղեկացնում է “Երկրամաս”-ը: Հիշեցնենք, որ նախօրեին կայացած նիստի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր ելույթում հայերի հասցեին մի շարք կոշտ արտահայտություններ էր արել` օգտագործելով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի