Մեր երկրում մարդը գազան է դարձել. Վահեի հուղարկավորությունը/վիդեո/
Այսօր ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հուղարկավորության օրը հասարակական մի քանի կազմակերպություններ նախաձեռնել էին բողոքի ակցիա: Նրանք շարժվելու են բժշկի տուն:
Ակցիային մասնակցում են նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները: Henaran.am-ի հետ զրույցում խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը չցանկացավ քաղաքական գնահատականներ տալ երեւույթին, քանի որ իր իսկ խոսքով` ճիշտ չէ խախտել անմեղության կանխավարկածը:
“Այսօր պիտի խոսենք, բողոքենք մի երեւույթի մասին, որ մեր երկրում մարդը գազան է դարձել, դարձել է կենդանի` բառի բուն իմաստով: Սա պիտի քննարկման առարկա դարձնել, որը հարիր չէ հայի մենթալիտետին”,-ասաց տիկին Զոհրաբյանը:
“Հիմա ամբողջ հասարակությունն ունի մեկ դիրքորոշում, քաղաքական ուժերը չպետք է ունենան այլ դիրքորոշում”,-ասաց Դաշնակցության ներկայուցուցիչ Բագրատ Եսայանը:
Ըստ Եսայանի` Ռուբեն Հայրապետյանը պետք է կանչվի հարցաքննության, պարզվի` նա դեպքի օրն այդտեղ եղել է, թե` ոչ, որքանով է մասնակից եղել այդ գործին, քանի որ արդեն պարզ է դարձել, որ ծեծի ենթարկողը եղել է նրա անձնական թիկնապահը, իսկ աձնական թիկնապահը լինում է այնտեղ, որտեղ լիում է նրա տերը:
Եսայանը նկատեց, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ իշխանության մեջ գտնվող մարդու թիկնապահը կարծում է, որ ինքն ամենավերջն է եւ վստահ է, որ օրնքն իրեն չի պատժի: