13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԱՄՆ-ը համոզել է ՌԴ-ին ճնշում գործադրել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վրա

ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը Ժնեւում կայացած մամլո ասուլիսին հայտարարել է, որ Միացյալ Նահանգներին հաջողվել է համոզել Ռուսաստանին հարկ եղած դեպքում ճնշում գործադրել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վրա, հաղորդում է “Интерфакс”-ը:

“Նրանք հասկացրեցին, որ չունեն ստրատեգիական շահեր, որոնցից դրդված կողմ լինեն ալ-Ասադի` իշխանության գլխին մնալուն”,-նշել է Քլինթոնը:

Սակայն, պետքարտուղարի խոսքով, շուտափույթ եզրակացություններ անել պետք չէ: Նա ընդգծել է, որ քննարկումների ընթացքում զգացվել է, որ բոլորը` ներառյալ Ռուսաստանը եւ Չինաստանը, անհանգստացած են Սիրիայում բռնության մասշտաբների ընդարձակմամբ:

“Համենայն դեպս, մենք հիմա կարող ենք ալ-Ասադի վարչակարգը տապալել ընդդիմության հետ համատեղ”,-հավելել է Քլինթոնը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ