13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Երեխաներին սպանած մայրը ձեւացրել է, թե ինքնասպանության փորձ է կատարել

2 մանկահասակ երեխաներին  15-րդ հարկից նետած ռուս կինը` Գալինա Ռյաբկովան, հերթական անգամ ինքնասպանության փորձ է կատարել բանտում: Հայտնի է, որ նա իր կյանքի ընթացքում 5 անգամ փորձել է ինքնասպան լինել, գրում է “Комсомольская правда”-ն:

Այս անգամ Գալինան իբր թե զուգարանից վերցրել է մաքրող հեղուկ եւ խմել այն, որից հետո դրա մասին պատմել է բանտապահներին: Նրանք անմիջապես կանչել են տեղի բժիշկներին, որոնք կնոջ ստամոքսի լվացում են արել:

Սակայն առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո բժիշկները եկել են եզրակացության, որ հանցագործ կինը պարզապես ձեւացրել է: Չի բացառվում, որ Գալինան որոշել է թունավորվել, որպեսզի նրան տեղափոխեն հոգեբուժարան:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ