15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կիպրոսն ստանձնել է ԵՄ նախագահությունը

Կիպրոսը, որը ԵՄ անդամ է դարձել 2004-ին, առաջին անգամ ստանձնել է Եվրամիության նախագահությունը: Այս առաքելությունը հանրապետությունը կկատարի 2012-ի հուլիսի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը, տեղեկացնում է “Интерфакс”-ը:

Տարվա առաջին կեսին ԵՄ նախագահի պարտականությունները կատարում էր Դանիան: Տարվա վերջին նախագահության պարտականությունները Կիպրոսը կփոխանցի Իռլանդիային: 6 ամսվ աընթացքում Կիպրոսը կղեկավարի ԵՄ նախարարների խորհուրդների աշխատանքը` նախագահելով Բրյուսելում եւ Լյուքսեմբուրգում կայանալիք նախարարական նիստերին: Մոտ 20 ոչ պաշտոնական նախարարական հանդիպումներ կկայանան Կիպրոսում:

Համաձայն ԵՄ-ում գործող կանոնների` հուլիսի 4-ին Կիպրոսի նախագահ Դեմետրիս Կրիստոֆիասը Ստրասբուրգում կներկայացնի կիպրոսյան նախագահության նախադրյալները:

Ծրագիրը, որը կոչվում է “հանուն ավելի լավ Եվրոպայի”, իր առջեւ հիմնական նպատակ է դրել կառուցել տնտեսական տեսանկյունից ավելի ազդեցիկ Եվրամիություն, որը կապահովի տնտեսական աճ եւ ապահովվածություն:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ