Մերկ կրծքով` Լուկաշենկոյի դեմ /վիդեո/

Նախօրեին` հուլիսի 1-ին, Կիեւի “Օլիմպիական” մարզադաշտի մոտ կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել են “Femen” շարժման մի քանի ակտիվիստներ, որոնք հանդես ես եկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի` “Եվրո-2012”-ի եզրափակիչ խաղին ներկա գտնվելուն դեմ, հաղորդում է “DAPD” գործակալությունը:
Կիսամերկ ակտիվիստները` դեմքները ծածկած դիմակներով եւ ոստիկանական մահակները ձեռքներին, բողոքել են Լուկաշենկոյի ներկայության դեմ` բացականչելով լոզունգներ եւ անվանելով նրան “Եվրոպայի վերջին բռնապետ”:
Բելառուսի նախագահը վաղուց է դարձել “Femen”-ի ակտիվիստների քննադատության թիրախը: 2011-ի դեկտեմբերին Մինսկում անցկացրած ակցիայից հետո շարժման ակտիվիստները ծեծի էին ենթարկվել Բելառուսի օրինապահ մարմինների կողմից:
http://youtu.be/Piv06HK-1is