11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ռուբեն Հայրապետյանը փակել է “Ֆեյսբուք”-ի իր էջը

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը “Ֆեյսբուք” սոցիալական ցանցում փակել է իր էջը:  Նշենք, որ նրան պատկանող “Հարսնաքար” ռեստորանային համալիրում տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո, երբ համալիրի անվտանգության աշխատակիցների դաժան ծեծից 13 օր կոմայի մեջ գտնվող 35-ամյա ռազմական բժիշկ, ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ Վահե Ավետյանը մահացավ, այդպես էլ գիտակցության չգալով, “Ֆեյսբուք”  սոցիալական ցանցում հասարակական բողոքի եւ ընդվզման ալիք բարձրացավ:

Ֆեյսբուքցիները միջադեպի հետ կապված գրառումներ էին թողնում Ռուբեն Հայրապետյանի էջին:

Նշենք, որ Ռուբեն Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջը մեկ անգամ էլ էր փակել, այնուհետ վերաբացել` խորհրդարանական ընտրությունների նախաշեմին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ