01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Երկու խնդիր կեղեքում է մեզ

Հասարակությունը ՄԻՊ-ից սպասում է օգնություն եւ պաշտպանություն: Ցավով պիտի ֆիքսեմ, որ բոլոր երկրներում օմբուդսմենին արգելվում է միջամտել ընթացիկ քրեական գործերին: Այդ իմաստով ես նախանձում եմ քաղաքական գործիչներին եվ մյուս բոլորին, ովքեր կարող են արտահայտել իրենց մարդկային կարծիքը: Ինքս, որպես մարդ կարող եմ ժամերով գնահատական տալ, իսկ որպես Մարդու իրավունքների պաշտպան  պարտավոր եմ հավասարակշռված լինել. այս կերպ արձագանքեց  ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը  “Հենարան” ակումբում լրագրողների խնդրանքին՝ իր գնահատականը հնչեցնել այս օրերին քննարկվող ամենակարեւոր խնդրի՝ ՛՛Հարսնաքարում՛՛ տեղի ունեցածի կապակցությամբ:

Կարեն Անդրեասյանի խոսքով՝ այս ամենը հասարակության եվ իշխանությունների շրջանում առկա  տարբեր տեսակի վախերի արդյունք է, ու նրա խոսքով՝ եթե ուրիշ երկրներում այդ վախերը հավասարակշռված են, ապա մեր երկրում վախերի  բալանսն ի սկզբանե խախտված է: Մարդու իրավունքների պաշտպանը հասարակությանը համակած  վախն անհաղթահահարելի է համարում, քանի դեռ  չունենք նորմալ դատաիրավական համակարգ:

Երկու խնդիր՝ ադրբեջանաթուրքական գործոնը եվ դատաիրավական համակարգի անկատարությունը,  դրսից եւ ներսից  կեղեքում են մեզ, նշեց Մարդու իրավունքների պաշտպանը՝  երկրորդ խնդրի առումով կարեւորելով լայն քննարկումները:

Դատաիրավական համակարգի անկատարությունը տվյալ պարագայում պատճառ, թե հետեւանք է հարցին  Կարեն Անդրեասյանը պատասխանեց. ՛՛ Այն, որ այդ հանգամանքը որպես հետեւանք է ընկալվում, դա էլ է հիշյալ անկատարության արդյունք՛՛:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ