15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ընդդիմությունը գնաց համաձայնության եւ փոշիացավ. Արման Մելիքյան

Այս գումարման ԱԺ-ն որակապես շատ ավելի բարձր է, քան նախկին երկուսը, որովհետեւ քննարկումները ծավալվում են ըստ էության, բանավեճը գնում է պրոֆեսիոնալների միջեւ:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՀՀԿ-ական  պատգամավոր Մանվել Բադեյանը եւ հավելեց, որ այս տպավորությունը ձեւավորվել է կառավարության ծրագրի քննարկման ժամանակ: “Ընդհանուր առմամբ, եթե չհաշվենք մեկ-երկու հիստերիկ ելույթներ, կառավարության ծրագրի թե քննադատությունը, թե պաշտպանությունն արվում էր պրոֆեսիոնալների կողմից”,-նշեց նա:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը նշեց, որ ԱԺ որակական կազմի մասին խոսելիս պետք է նախ խոսենք ընտրությունների որակից: “Հասարակությունը ԱԺ դեռեւս չունի, ԱԺ-ն ունի ինքն իրեն: Մենք ունենք համաձայնեցված ԱԺ”: Բանախասը նշեց, որ ունենք մեծամասնություն, որն իր ուզածը կարող է անել, իսկ  ինչ վերաբերում է ընդդիմությանը, որը Արման Մելիքյանի խոսքով՝ տարիներ շարունակ արդարություն էր պահանջում փողոցում, գնաց համաձայնության եւ փոշիացրեց իր իրական ռեսուրսը:

Անդրադառնալով ՀԱ վերջին հանրահավաքին, Մանվել Բադեյանը ծիծաղելի համարեց, որ Լեւոն տեր-Պետրոսյանը հորդորում է այլ կուսակցության ղեկավարին, այսինքն ԲՀԿ ղեկավարին , լինել ավելի ակտիվ: “ԲՀԿ-ն, որն ավելի մեծ քաղաքական կշիռ ունի, արդեն հայտարարել է, որ չի լինելու ընդդիմություն, որովհետեւ դա ինքնանպատակ չէ, մինչդեռ ՀԱԿ առաջնորդի շուրթերից դա հնչում էր որպես բաղձալի գագաթ”,-նկատեց Մանվել Բադեյանը: Տեր-Պետրոսյանի կոչեըը  նա ոչինչ չտվող է համարում:

 

Արման Մելիքյանը ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության մասին խոսակցությունները համարեց պատրանքային, ասաց , որ չի հավատում նման համագործակցությանը: “Ընդդիմության գործը քաղաքականության մեջ, կարծում եմ, ջախջախված է, այն ընդդիմության, որը 2008-ին իշխանաափոխություն էր ուզում” ,-նշեց Արման Մելիքյանը: Նա հավելեց, թե ՀԱԿ-ի մուտքը խորհրդարան գործարքի արդյունք է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ