01 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամառը թեժ չի լինելու

Հունիս ամսին Հայաստանում կլինի  նորմային մոտ ջերմաստիճան, դրական շեղումով, ամսական տեղումների քանակը` նորմային մոտ: Ընդհանրապես օդերեւութաբանները  ոչ շատ չոր, ոչ հով ամառ են կանախատեսում: Այս մասին ամռան առաջին օրը լրագրողներին ասաց “Հայպետհիդրոմետ” օպերատիվ օդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: Հուլիսին եւ օգոստոսին  ամսական տեղումները դրական շեղումով նորմային մոտ կլինեն: Ն խորհուրդ տվեց հանգստանալ հուլիսի վերջին եւ […]

Բարեկամների խորհուրդը` ժամանակակից սերնդի մասին

Ինչպիսի սերունդ է մեծանում այսօր. զարգացած թե…Նման հարցադրումով այսօր լրագրողները դիմեցին “Հենարան” մամուլի ակումբի հյուրերին: Նրանք բոլորն էլ Հայ օգնության ֆոնդի “Երեխաների աջակցության կենտրոնի” Բարեկամների խորհրդից էին: Երգահան Արա Գեւորգյանի կարծիքով, իրենց սերունդը ավելի առողջ է մեծացել, համենայն դեպս կապ ունեի հողի, բնության հետ: Բակում խաղում էին, բարի մուլտֆիլմեր էին դիտում: Այսօրվա երեխաները, ըստ նրա […]

Բագրատյանը թռչունների համար բույն կառուցեց, բայց օդաչու չդարձավ. մանկության ապաքաղաքական երազանքներ

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի մանկության երազանքը թռչունների համար բույն կառուցելն է եղել: “Դա առաջին բանն է, որ ես կերտել եմ իմ կյանքում, առաջին կամ երկրորդ դասարանում էի”,-այսօր` երեխաների պաշտպանության միջազգային օրը Henaran.am-ի հետ զրույցում անկեղծացավ քաղաքական գործիչը: Հրանտ Բագրատյանը, պարզվում է, եթե չդառնար տնտեսագետ եւ քաղաքական գործիչ, օդաչու էր դառնալու: “Մի […]

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց սենատոր Դիկ Դուրբինին

Այսօր ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Երեւան ժամանած ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Դիկ Դուրբինին: Ողջունելով հյուրին՝ ԱԳ նախարարի պաշտոնակատարը բարձր գնահատեց վերջին տարիներին համատեղ ջանքերով նոր լիցք ստացած հայ-ամերիկյան բազմաբովանդակ համագործակցությունը եւ ընդգծեց, որ բարձրաստիճան այցելությունները նպաստում են երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու զարգացմանը: Սենատոր Դուրբինը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, իր հերթին […]

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Ֆիլիպ Լեֆորին

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան: Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքին վերաբերող հարցեր: Երկուստեք ընդգծվել է խաղաղ ճանապարհով հիմնախնդրի լուծման ընթացքի շարունակականության ապահովման կարեւորությունը: Անդրադարձ է եղել նաեւ հայ-թուրքական հարաբերություններին: ԱԱԽ քարտուղար Արթուր […]

Հովիկ Աբրահամյանը նաեւ ծնողներին է շնորհավորել

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրամայանը շնորհավորական ուղերձ է հղել հունիսի 1-ի կապակցությամբ: “Սիրելի երեխաներ եւ հարգելի ծնողներ, Սրտանց շնորհավորում եմ ամենավառ  տոներից մեկի` Երեխաների իրավունքների պաշտպանության  օրվա կապակցությամբ: Երեխաներն են  հասարակության վաղվա օրը կրողները, եւ մեր` պետության ու հասարակության խնդիրն է ապահովել նրանց առողջ, անհոգ, ուրախ եւ երջանիկ մանկությունը: Առանձնահատուկ շնորհավորում եմ նաեւ ծնողներին, […]

Երեւանի քաղաքապետը շնորհավորել է “Ֆեյսբուք”-ով

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորական գրառում է թողել իր ֆեյսբուքյան էջում։  “Իմ փոքրիկ բարեկամներ, սիրելի երեխաներ, Շնորհավորում եմ բոլորիդ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ Առողջություն, հաջողություններ ու երջանկություն եմ մաղթում բոլորիդ։ Ուզում եմ, որ ձեր մանկությունն անցնի անհոգ ու ուրախ եւ մեր պետությունը, նաեւ ես, որպես Երեւանի քաղաքապետ, դրա համար […]

Հանրապետության նախագահը թոռնուհու հետ կենդանաբանական այգում էր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր դստեր եւ թոռնուհու հետ այցելել է Երեւանի կենդանաբանական այգի եւ ներկա է գտնվել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Երեւանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված տոնական միջոցառումներին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հանրապետության ղեկավարին ներկայացրել է Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կենդանաբանական այգու բարեկարգման եւ զարգացման ուղղությամբ վերջին տարիներին իրականացված աշխատանքները:    

“Ոսկե ծիրան” կինոփառատոնին ներկայացված 1300 հայտերից կցուցադրվեն միայն 150-ը

Հուլիսի 8-15-ը  կանցկացվի “Ոսկե ծիրան” 9-րդ երեւանյան միջազգային  կինոփառատոնը, որն այս տարի եւս կպահպանի արդեն ավանդույթ դարձած “Երեւանյան պրեմերիաներ”, “Հետահայաց ցուցադրություններ” եւ “Հարգանքի տուրք” արտամրցութային ծրագրերը: Այսօր` հունիսի 1-ին կայացած ասուլիսին փառատոնի կազմակերպիչները ներկայացրին ֆիլմերի արտամրցութային ծրագրերը: Փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը նշեց, որ այս տարի եւս տեղի կունենա ԱՊՀ երկրների կինոծրագիրը, իսկ քանի որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված