05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արամ Մանուկյանը հավաստիացրեց, որ Տեր-Պետրոսյանը առողջական լուրջ խնդիր չունի/վիդեո/

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի առողջության հետ կապված որեւէ վտանգ չկա: Այսօր այս մասին լրագրողներին ասաց ՀՀՇ վարչության նախագահ, ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը: Նրա հավաստիացմամբ, ՀԱԿ առաջնորդի մոտ պարզապես տեղի է ունեցել ճնշման տատանում` պայմանավորված երկար ճանապարհով: Henaran.am-ը հետաքրքրվեց, թե գարնանային սրացմա՞մբ է պայմանավորված ՀԱԿ առաջնորդի ճնշման տատանումը, թե՞ Լեւոն Տեր-Պետրոսյանը սրտի հետ կապված խնդիրներ ունի: […]

Արցախյան ավանդական հարսանիքը` մայիսի 8-ին` Շուշիի ամրոցի մոտ

Մայիսի 8-ին Շուշիում ներկայացվելու է ‘’Արցախյան հարսանիք’’ բեմադրությունը` նվիրված Շուշիի ազատագրման 20-ամյակին: Այդ մասին այսօր Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ‘’Կարին’’ ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը: Նա նշեց, որ նախագծի մտահղացումը պատկանում է ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանին, իսկ  սցենարի հեղինակն է փիլիսոփայական գիտությունների դոկտոր, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Նախագծում հիմնականում ներգրավված  է […]

Ժողովուրդը մինչեւ վերջ մնաց, թրջվեց. Արամ Մանուկյանը Վանաձորում նոստալգիա է ապրել

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը շուրջ 3 հազար կլիլոմետր ճանապարհ է կտրել-անցել այս քարոզարշավի ընթացքում, 9-րդ մարզը, որ այցելել են ՀԱԿ գործիչները, Լոռին է եղել: Մայրաքաղաքից դուրս շուրջ 33 հանդիպում  են ունեցել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Վանաձորյան հանդիպումը ոգեւորել է Արամ Մանուկյանին: “Մի քիչ հիշեցնում էր ազգային զարթոնքի` […]

“Ուզում են կրկին փորձեն, բայց չի ստացվելու”. գեներալ Սարոյանը` ՀԱԿ- մասին

Արմավիրի մարզի թիվ 19 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ինքնառաջադրված գներալ Սեդրակ Սարոյանը, որին սատարում է “Հանրապետականը” երեկ առաջին անգամ հարցազրույց է տվել եթերում: Սեդրակ Սարոյանը  Արմնյուզի “Բանաձեւ” հաղորդման հյուրն էր: Պատասխանելով այն դիտարկմանը, թե ընդդիմադիր ՀԱԿ-ը իր միակ թշնամին համարում է ՀՀԿ-ին, Սեդրակ Սարոյանն ասել է, թե ՀՀԿ-ն հզոր է եւ միշտ էլ ուժեղի դեմ են […]

Փակ ճանապարհի համար ծեծել են գյուղապետին

Բասենի գյուղապետ Համլետ Պետրոսյանից  ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ նախորդ օրը երեկոյան, ժամը 19.00-ի սահմաններում, համագյուղացի Սասուն Ս.-ն իրեն դուրս է կանչել տնից և համագյուղացի Ռաֆիկ Ա.-ի կողմից փակված և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղամիջյան ճանապարհը բացելու նպատակով միասին գնացել են ճանապարհի մոտ, որտեղ վիճաբանություն է առաջացել Ռաֆիկ Ա.-ի և Կամո Հ.-ի միջև: Գյուղապետը […]

11 ազգային փոքրամասնություններ սատարում են ՀՀԿ-ին

11 ազգային փոքրամասնությունների եւ հայրենակցական միությունների  անունից Եզդիների միության փոխնախագահ Խդր Հաջոյանը հայտարարեց առաջիկա ՀՀ ԱԺ  ընտրություններում ՀՀԿ-ին սատարելու մասին: Խդր Հաջոյանը հայտարարության տեքստը անձամբ է հանձնել ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գալուստ Սահակյանին: Մինչ այդ` ապրիլի 28-ին, ՀՀ ազգային փոքրամասնությունները նախաձեռնել էին մշակութային փառատոն, որը նշանավորվել էր կիրառական-դեկորատիվ արվեստի ցուցահանդես-տոնախմբությամբ եւ գալա համերգով: […]

Զգոնությունը թուլացնելու իրավունք չունենք . Գագիկ Գինոսյան

Այսօր Հենարան մամուլի ակումբում, պատասխանելով Henaran.am-ի` վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանագոտում հակառակորդի ռազմական ագրեսիվության վերաբերյալ հարցին, ‘’Կարին’’ ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն ասաց, որ շատ է ցավում  զոհված  զինվորների համար: ‘’Շատ հաճախ զգոնությունը թուլացնում ենք, բայց դրա իրավունքը  չունենք: Եթե պատկերացնենք, որ ոչ թե մեկ դիվերսիոն խումբ է ներխուժել, այլ` լայնամասշտաբ կազմակերպված հարձակում էր, […]

Ոչ մի ձայն կոալիցիոն ուժերին. ՆԺԿ

Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 14:00-ին “Կոնգրես” հյուրանոցում տեղի ունեցավ “Նոր Ժամանակներ” կուսակցության ակտիվի հերթական ժողովը:       Քննարկման գլխավոր թեման մայիսի 6-ին կայանալիք խորհրդա­րանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հանդեպ ՆԺԿ դիրքորոշման հարցն էր: Կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը հավաքի մասնակիցներին ներկայացրեց 2012թ. մարտի 18-ի ակտիվի ժողովից հետո Հայաստանում և նրա շուրջ ընթացող քաղաքական պրոցեսների ողջ տրամաբանությունը: […]

ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով. ՊՆ

Պաշտպանության նախարարությունը խորհուրդ է տալիս հայ-ադրբեջանական սահմանագոտու տարբեր հատվածներում փոխհրաձգության, հրադադարի ռեժիմը խախտելու, հայկական դիրքերը և բնակավայրերը գնդակոծելու հեևանքով զոհերի և վիրավորների վերաբերյալ սոցցանցերում եւ ԶԼՄ-ներում տարածվող տեղեկատվության հավաստիությունը ճշտել: ՊՆ տարածած հաղորդագրության մեջ ասվում է. “Հղումներ անելով սեփական աղբյուրների և տեղեկությունների` որոշ լրատվամիջոցներով և սոցցանցերով ապատեղեկատվություն է տարածվում հայ-ադրբեջանական սահմանագոտու տարբեր հատվածներում փոխհրաձգության, հրադադարի […]

Երկնքից աստղեր չիջեցնելով` Հանրապետականը լավ հանգրվան է խոստանում

“Հանրապետական” կուսակցությունը եթե ասեմ երկնքից աստղեր է իջեցրել, ճիշտ չի լինի, բայց ինչ-որ բան արվել է, եւ մենք գիտենք կարեւորը` ինչ ենք ուզում ապագայի համար”:  Կոտայքի մարզում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Մասնավորապես Եղվարդում նա հայտարարեց, որ ՀՀԿ-ն լուծում է մեծ ու մանր խնդիրներ, որոնք ոմանց կարծիքով` գործ չեն: Բայց  “Հանրապետականի” համոզմամբ` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի