02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հովանավորված անտերություն

Հայկական հուշարձանների քայքայումը հովանավորված է, եւ երբ անտերությունը հովանավորված է, երկրաշարժ լինի, թե հորդառատ անձրեւ,  հուշարձանները չեն դիմանա: Այսօր այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը` մեկնաբանելով Թբիլիսիի հայկական Սուրբ Նշան եկեղեցու քայքայումը: Հիշեցնենք, որ դեռ երեկ հայկական ԶԼՄ-ները ահազանգեցին այն մասին, որ հորդառատ անձրեւների արդյունքում ավիրվել է Սուրբ Նշան եկեղեցու զանգակատունը: Փլատակները թափվել […]

Հանրապետական Ռոն Փոլը դադարեցնում է քարոզարշավը

ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության  մրցապայքարի մասնակիցներից եւս մեկը` կոնգրեսական Ռոն Փոլը, հայտարարել է, որ դադարեցնում է “ակտիվ նախընտրական քարոզարշավը”: Նրա խոսքով` ինքը չի ներկայանա քարոզարշավով այն նահանգներում, որտեղ դեռեւս փրայմերիզներ չեն կայացել: Միաժամանակ 76-ամյա քաղաքական գործիչը հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարվել նախագահական ընտրություններին մասնակցելուց, տեղեկացնում է “ИТАР-ТАСС”-ը: Նա նշել է, որ իր թիմն […]

Նման թեմա չի շոշափվել. Ալիկ Սարգսյան

 “Բացառվում է, ինձ այդպիսի առաջարկ չի եղել, ընդհանրապես նման թեմա չի շոշափվել”,-այսօր Henaran.am-ի խնդրանքով մեկնաբանելով շրջանառվող այն տեղեկությունները, թե ՀՀ նախկին ոստիկանապետ, այժմ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը նշանակվելու է Արարատի մարզպետ, ասել է Ալիկ Սարգսյանը: Նախկին ոստիկանապետը հավելել է, որ “դեռ ոչ մի բան պարզ չի”: Henaran.am-ի հարցին, արդյո՞ք  ասվածը նշանակում է, որ առաջարկի դեպքում […]

Հայ ավանդական ընտանիքի դեղատոմս չկա

 “Հայ ավանդական ընտանիքի դեղատոմս չկա, պիտի իրար հասկանան, համատեղվում է ազգային ավանդականն ու  ավելի ազատ կյանքի ձգտելու ցանկությունը”,-“Հենարան” մամուլի ակումբում այսօր ասաց ազգագրագետ Արմենուհի Ստեփանյանը: Շենգավիթի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի պետ Սուսաննա Ավետիսյանը ներկայացրեց վերջին 4 տարում իրենց բաժնում գրանցված ամուսնությունների եւ ամուսնալուծությունների թիվը: 2009-ին գրանցվել է 1000 ամուսնություն, 216 ամուսնալուծություն, 2010-ին` համապատասխանաբար […]

Սեւանա լճում երկրաշարժ է գրանցվել

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին,տեղական ժամանակով ժամը 08.13-ին ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.0մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ տարածքում՝ Շորժա գյուղից 9 կմ դեպի հարավ-արեւելք (Սեւանա լճում): Էպիկենտրոնի աշխարհագրական կորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.440 եւ արեւելյան երկայնության 45.370 Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ: Henaran.am-ին հաղորդում են ԱԻN լրատվական ծառայությունից  

Րաֆֆի Հովհաննիսյանի հետընտրական հայտարարությունը` ասուլիսի փոխարեն

 ‘’Ժառանգություն’’ կուսակցությունը հաղորդագրություն է տարածել այսօրվա համար նախատեսված Րաֆֆի Հովհաննիսյանի մամուլի ասուլիսի կապակցությամբ, որի ժամանակ նա պետք է հետընտրական հայտարարությամբ հանդես գար: Հաղորդվում է, որ այդ ասուլիսը չի կայանալու, դրա փոխարեն հունիսի 2-ին հրավիրվելու է ‘’Ժառանգության’’ համագումար, որտեղ ‘’Ժառանգության’’  առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կպատասխանի հանրությանը եւ  ԶԼՄ-ներին հուզող բոլոր հարցերին: Հաղորդագրության մեջ ներկայացվում է նաեւ Րաֆֆի […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն, Ժակ Ֆորը եւ Իգոր Պոպովը, ինչպես նաեւ  ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը  մայիսի 11-14-ը Երեւան եւ Բաքու կատարած այցից հետո  ամփոփել են այն հայտարարությամբ: Ինչպես տեղեկացնում է  ԵԱՀԿ պաշտոնական կայքէջը, հայտարարությունը հետեւյալ բովանդակությունն ունի. “ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) , Ժակ Ֆորը (Ֆրանսիա), […]

Ֆրանսիայում այսօր կկայանա Օլանդի պաշտոնի ստանձման արարողությունը

Այսօր` մայիսի 15-ին, Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը պաշտոնապես կստանձնի նախագահի պաշտոնը: Ընտրություններում պարտված նախագահ Նիկոլա Սարկոզին Ելիսեյան պալատում կփոխանցի նրան իր իրավասությունները, ինչպես նաեւ բալիստիկական հրթիռների գաղտնաբառերը: Օլանդի ներկայացուցիչները հայտնել են, որ արարողությունը բավականին համեստ կլինի: Ինչպես տեղեկացնում է “Figaro”-ն, Սարկոզին Օլանդին կհանձնի նաեւ այն չինովնիկների ցանկը, ում ինքը երաշխավորում է բարձր պաշտոնների համար: […]

Կոալիցիան մեռավ, կեցցե կոալիցիան. Իրատես de facto

Ասել էինք` գրկում խեղդելը քաղաքական ամենակայացած տեխնոլոգիան է: Շաբաթ օրն առավոտյան Գագիկ Ծառուկյանը եղել է Սերժ Սարգսյանի մոտ` պայմանավորվելու կոալիցիոն խնդիրների շուրջ: Ճիշտ է, ԲՀԿ-ն վեց նախարարական պորտֆել է ցանկացել, բայց ստացել է հինգը. դե վեցը ուզել են, որպեսզի գոնե հինգն ստանան: Ասել ենք` հինգերորդը մշակույթի նախարարությունն է /երբեք ու ոչ մի դեպքում ՀՀԿ-ն չի […]

Հանդիպել են, չեն հանդիպել….168 ժամ

Ըստ “168 ժամ”-ի, մամուլում տեղեկություններ կային, թե ԼՂՀ-ում անցած շաբաթ չեն հանդիպել ՀՀ գործող եւ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը: Թերթը հիշեցնում է, որ նրանք Ստեփանակերտում միասին մասնակցում էին ԼՂՀ բանակի 20-ամյակի առիթով կազմակերպած զինվորական շքերթին: Թերթի տեղեկություններով, Ս.Սարգսյանն ու Ռ.Քոչարյանն, այնուամենայնիվ, հանդիպել են: Նրանք քննարկել են խորհրդարանական ընտրությունների արդյունքների, հնարավոր կոալիցիայի եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի