14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կապիտալը երբեք հակասության մեջ չի մտնում իշխանության հետ /վիդեո/

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ 4-րդ գումարման ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը ասել է, թե կապիտալը երբեք հակասության մեջ չի մտնում իշխանության հետ, որովհետեւ նրանք միշտ նույն վեկտորով են շարժվում:

Լրագրողների խնդրանքով մեկնաբանելով իր նախկին հայտարարութունը, թե ԲՀԿ-ում կան մարդիկ, որոնք որոշակի կապիտալ են կուտակել, Վարդան Բոստանջյանն ասել է. “Ինչ վերաբերվում է ԲՀԿ-ին , ես ասել եմ, որ ԲՀԿ-ում կան մարդիկ, որոնք կուտակել են որոշակի հնարավորություններ եւ այս երեւույթը, բնականաբար, թույլ չի տալիս, որ նրանք գնան առճակատումների իշխանության հետ”:

Հարցին, թե ում նկատի ունի, Վարդան Բոստանջյանը պատասխանել է.”Իմ մասին եմ ասում, եթե իմ հայտարարագիրը տեսնեք, այնտեղ ամենաշատ եկամուտ ունեցողը ես եմ”: Իսկ դիտարկմանը, թե ինչու կապիտալը թույլ չի տալիս գնալ առճակատման, նախկին պատգամավորն արձագանքել է.”Իշխանությունների հետ առճակատման գնալն ինքնանպատակ չէ”:

Ըստ Բոստանջյանի, ‘’առճակատման գնում են չբավարարվածները` հիմնավոր ու չհիմնավոր, ինչ-որ շատ բան ուզողները ու ամբիցիոզները` լինեն նյութական կուտակողներ, թե հիվանդ մարդիկ, որ ամեն ինչից դժգոհ են: Նրանք անընդհատ կուզենան գնալ առճակատման”, դրա համար Վարդան Բոստանջյանը չի կարող “առճակատվողների շարքին դասել այն մարդկանց, որոնք ուզում են երկիրը բարգավաճի”:

Ի դեպ, Վարդան Բոստանջյանն ասել է նաեւ, որ չի հասկանում, թե ինչ ասել է այլընտրանք իշխանությանը: Henaran.am-ի այն  դիտարկմանը, թե այսօր ԲՀԿ-ն հայտարարում է, որ լինելու է այլընտրանք, թեեւ բացահայտ առճակատման չի գնում իշխանության հետ, բայց եւ կոշտ քննադատում է  իշխանություններին եւ մասնավորապես, կառավարության տնտեսական քաղաքականությունը, Վարդան Բոստանջյանն արձագանքել է.

” Ես չեմ կարող դրա վերաբերյալ առարկայական բան ասել: Այն պահից հետո, երբ ցուցակներում ընդգրկված չեմ եղել, հանգամանքների բերումով,  ես ինչ-որ քննարկումների ու դեբատների չեմ մասնակցել, որի պարագայում ինչ որ ասում եք ,ինձ համար նորություն է”:

Մեր դիտարկմանը, թե սա նշանակո՞ւմ է, որ պարոն Բոստանջյանը  չգիտի, թե ԲՀԿ-ի այլընտրանք ասածն ինչ է, Վարդան Բոստանջյանը պատասխանել է.”Իսկ ինչու պիտի իմանայի, ես գիտեմ , որ էդպիսի բան չի լինում աշխարհում, ինչի ՞ն այլընտրանք: Միգուցե ես ավելի սահմանափակ մտածողություն ունեմ, բայց ես չեմ կարողանում հասկանալ դա”:

Բոստանջյանի խոսքով, գրականության մեջ, բառարաններում շատ ինտենսիվ եւ հետեւողականորեն փնտրել եւ չի գտել, թե ընդդիմության եւ իշխանության այլընտրանքը որն է: “Գուցե չեն հասցրել բառարանում տեղադրել դա”,-նկատել է նախկին պատգամավորը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ