ԱԺ ՀԱԿ խմբակցության առաջին հայտարարությունը

Մայիսի 30 կայացել է Հայ Ազգային Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության անդրանիկ նիստը, որում ընդունվել հետեւյալ հայտարարությունը “2012 թվականի մայիսի 6-ը` Հայաստանի ժողովրդի ազատ կամարտահայտման եւ երկրում ժողովրդավարության հաղթանակի օր դառնալու փոխարեն նշանավորվեց պետականորեն կազմակերված եւ ընտրակեղծարարության ծավալով իր նախադեպը չունեցող կեղծված խորհրդարանական ընտրություններով: Մայիսի 31-ին Ազգային Ժողովի նիստերի դահլիճում առաջին նստաշրջանի առաջին օրը բացման հանդիսավոր նիստի […]