15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գյուղապետ դարձած ՕԵԿ-ականը ալկաշի ու “փախածի” մեկն է. 168 ժամ

ՀԱԿ ներկայացուցիչ, “Ժողովրդավարական Հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը “168 ժամ” թերթի թղթակցի հետ զրույցում` անդրադառնալով սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրություններին, մասնավորապես` Շիրակի մարզի Փանիկ գյուղի մասին, ասել է. “Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանը` ՕԵԿ քվոտայով ներկայացված անձը, իր կրիմինալ հովանավորյալ, կրիմինալի օգնությամբ ընտրատարածքներում 12 ժամ անընդհատ պրովոկացիաներ է արել, սադրանքներ հրահրել:

Երբ Վովա Գասպարյանը “պուպուշ-պուպուշ” ելույթներ է ունենում, թող փոխարենը ՝ ամեն մի հանցագործ ոստիկանի հետքը բռնի, ինչն այսօր գործում էր Արթիկի տարածաշրջանում: Էդ ելույթները մեզ պետք չեն, ժողովրդին պետք չեն: Ոստիկանությունը քրեական տարրերի հետ համատեղ կատարել է ընտրություն”: Մակեյանի խոսքով` իրենք պատրաստվում են բողոքարկել արդյունքները. “Բողոքարկումը վերահաշվարկի համար տրված է, արդեն դիմել են: 7 ձայնի տարբերությամբ իշխանության, ՕԵԿ-ի փչացած շերտը, որ այդտեղ տարածված է… էդ Արթուր Բաղդասարյանը փաստացի էդ կողմերից է: Ընդ որում` երեք թեկնածու է եղել. Երկուսը` բարձրագույն կրթությամբ, աշխատանքային փորձով: Հաղթող ՕԵԿ-ինը կրթություն չունի, պրոֆեսիոնալ ալկաշ է եւ պատերազմի ժամանակ էլ փախած է եղել”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ