13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Սերբիան նոր նախագահ ունի

Սերբիայի նախագահական ընտրությունների 2-րդ փուլում հաղթել է նախկին նացիոնալիստ, ընդդիմադիր Սերբիայի պրոգրեսիվ կուսակցության նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը: Նա հավաքել է ձայների 50,21 տոկոսը` 3 տոկոսով առաջ անցնելով իր մրցակից` Դեմոկրատական կուսակցության ղեկավար, այժմ արդեն նախկին նախագահ Բորիս Տադիչից, տեղեկացնում է “дни.ру”-ն: Նիկոլիչը դեռ մինչեւ քվեարկության արդյունքների ամփոփումն էր  հայտարարել իր հաղթանակի  մասին եւ խոստացել, որ ինքը […]

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ԱՄն դեսպանին

Այսօր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը հյուրընկալեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին: Քննարկվեցին հետընտրական Հայաստանին, հայ-ամերիկյան հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: Զրուցակիցներն ընդգծել են  ազատ եւ արդար ընտրությունների հույժ կարեւորությունը եւ դրանց ապահովման հեռանկարում՝ երիտասարդության ու քաղաքացիական ողջ հասարակության մասնակցության անհրաժեշտությունը: Henaran.am-ին հաղորդում են ‘Ժառանգության’ լրատվական ծառայությունից  

ՀՀԿ-ն կորոշի մայիսի 24-ին

Նոր քաղաքական կոալիցիայի լինել –չլինելու շուրջ քննարկումները շարունակվում են: Ինչպես Henaran.am-ին փոխանցեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, հինգշաբթի օրը`մայիսի 24-ին ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի կունենա ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որից հետո կտրվեն բոլոր հարցերի պատասխանները: “Ինչպես նախորդ անգամ եմ առիթ ունեցել ասելու, կոալիցիայի մասին հարցերի պատասխանները` հաջորդ դասին”,-Henaran.am-ին ասել է […]

Սպասվում է անձրեւ, ամպրոպ եւ կարկուտ

Այս օրերին հանրապետությունում դիտվում են առատ տեղումներ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը` խոսելով առաջիկա օրերին սպասվող եղանակի կանխատեսումներին: ‘Բնակիչներին հատկապես անհանգստացրել էին վերջերս գրանցված պղտոր տեղումները: Դրանք հիմնականում պայմանավորված էին Սիրիայի անապատային գոտուց ցիկլոնի բերած փոշով, որը խառնվել էր անձրեւի կաթիլներին ու միանգամայն անվտանգ են […]

Ծառուկյանին ուղղորդում են

Henaran.am-ի տեղեկություններով, հանգստյան օրերին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպումներ է ուենցել տարբեր ուժերի հետ` քննարկելու ՀՀԿ-ի  կոալիցիա կազմելու հարցը: Ասում են` նա նույնիսկ քաղտեխոնոլոգների, տնտեսագետների հետ է խորհրդակցել: Մեր աղբյուրների փոխանցամամբ, Ծառուկյանին որոշ երեւելի դեմքեր ուղղորդել են մինչեւ վերջին րոպեն խաղալ: ” Այսինքն, հանրությանը ներկայացվի, որ մտածում են կոալիցիայի մասին, չեն բացառում դա, բայց վերջին […]

Պետք չէ ականջ դնել ‘սպասվող երկրաշարժերի’ վերաբերյալ խուճապարար ասեկոսեներին

Մեր տարածաշրջանում դիտվում է սեյսմիկ ռեժիմի ակտիվացում, եւ այդ հանգամանքը գտնվում է ԱԻ նախարարության ուշադրության կենտրոնում: Այսօր այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԻՆ ՍՊԱԾ գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը` խոսելով հանրապետության սեյսմիկ ռեժիմի մասին: նրա խոսքով` դեռեւս մայիսի սկզբին Ադրբեջանի Զաքաթալա բնակավայրում գրանցված ցնցումներից հետո տարածաշրջանում առաջացել էր  անջատված էներգիայի դեֆիցիտ, որը կարող էր […]

Կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Մայիսի 21-ին, ժամը 15.20-ին տեղեկություն է ստացվել, որ ս.թ. մայիսի 20-ին տեղացած կարկուտի հետեւանքով վնասվել են Լոռու մարզի Միխայլովկա գյուղի գյուղատնտեսական նշանակության ցանկատարածքները` մոտ 220 հա: Ստեղծվել է հանձնաժողով` հասցված վնասի չափը պարզելու եւ գնահատելու համար: Տարածքը “Մեվանծ” ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում: Henaran.am-ին հաղորդում են ԱԻն լրատվական ծառայությունից

Գալուստ Սահակյանը ավտովթարի է ենթարկվել

Երեւանի Խաչիկ Դաշտենց փողոցում, մայիսի 18-ին, միմյանց են բախվել ‘Մերսեդես Բենց Ե 200’ մակնիշի եւ ‘Տոյոտա’ մակնիշի 007 ՕՕ 01 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի արդյունքում ‘Տոյոտա’-ի ուղեւոր  64–ամյա Գալուստ Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Հայտնի է, որ Գալուստ Սահակյանը  ծանր վնասվածքներ չի ստացել: Henaran.am-ի տեղեկություններով` Գալուստ Սահակյանն այսօր աշխատանքի է գնացել: Նրա առողջությանը վտանգ […]

Մեկնարկել է ՆԱՏՕ-ի ուժերի կազմում ծառայող հայ հրահանգիչների հերթափոխը

Ս. թ. մայիսի 21-ին մեկնարկել է ՆԱՏՕ-ի` Աֆղանստանում միջազգային կայունության աջակցման ուժերի (ISAF) Հյուսիսային հրամանատարության օպերատիվ հրահանգչական եւ փոխգործողության խմբի (OMLT) կազմում ծառայող 5 հայ հրահանգիչների հերթափոխի գործընթացը: Հայ հրահանգիչները մայիսի 21-ից մինչեւ հուլիս ամիսը ԳԴՀ ԶՈՒ ուսումնական կենտրոնում բազմազգ օպերատիվ հրահանգչական եւ փոխգործողության խմբի անձնակազմի հետ համատեղ կմասնակցեն նախատեղակայման վարժանքի, իսկ հուլիս ամսին կմեկնեն […]

ՀԱՊԿ-ը կաջակցի Հայաստանին` Ադրբեջանի կողմից ոչ բարեկամական քայլեր ձեռնարկելու դեպքում. Ն. Բորդյուժա

“Հայաստանը ՀԱԿՊ լիարժեք անդամ է, եւ եթե Հայաստանի հանդեպ ոչ բարեկամական քայլեր ձեռնարկվեն, ապա բոլոր ՀԱՊԿ անդամները նրան համապատասխան օգնություն կցուցաբերեն”,-նշեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` Երեւան-Աստանա-Կիեւ-Քիշնեւ  տեսակամուրջի ժամանակ: Նման հստակ եւ կտրուկ ձեւակերպումով Բորդյուժան պատասխանեց այն հարցին, թե ինչպես կմիջամտի ՀԱՊԿ-ը, եթե Ադրբեջանը ոչ բարեկամական քայլեր ձեռնարկի Հայաստանի հանդեպ: “Մնացած մանրամասները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

Ամենաընթերցված