18 Հունվարի, Saturday, 2025
KFC

“Ժառանգությունում” Ստյոպային են ուզում

Մեր աղբյուրների փոխանցմամբ,”Ժառանգություն”-ում հակված են Ազգային ժողովի պատգամավորի մանդատ տալու կուսակցության  համամասնական ցուցակի 8-րդ համարին` Ստյոպա Սաֆարյանին: Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատից հրաժարվելուց հետո, ըստ ցուցակի, պատգամավոր պետք է դառնա 6-րդ համարում գտնվող անկուսակցական, ՄԶՄԿ վերլուծական կենտրոնի գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանը:

Ըստ որոշ տեղեկությունների, նա ինքնաբացարկի դիմում է ներկայացնելու: “Ժառանգության” ցուցակի 7-րդ համարը` “Ազատ դեմկորտաների” ներկայացուցիչ Մասիս Այվազյանն է: Վերջինիս ճակատագիրը դեռ պարզ չէ:

“Ժառանգությանը” մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, կուսակցության դիրքորոշումը հստակեցվելու է մինչեւ

Henaran.am-ը փորձեց նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանից ճշտել, արդյո՞ք կվերադառնա ԱԺ: “Անկեղծ ասած` չգիտեմ: Այդ թեման դեռ չի քննարկվել: Երբ պատրաստ լինի կուսակցության որոշումը, կարծում եմ հանրությունը կիմանա այդ մասին: Իսկ այս պահի դրությամբ Թեւան Պողոսյանին է հասնում մանդատը”,-ասաց Սաֆարյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ