28 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ասանժի համար գրավ վճարած մարդիկ կարող են կորցնել իրենց փողը

Էկվադորի իշխանությունները խոստացել են մի քանի օրվա ընթացքում լուծել “WikiLeaks” կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի ճակատագիրը, ով քաղաքական ապաստան էր խնդրել Լոնդոնում Էկվադորի դեսպանատնից, հաղորդում է “BBC”-ն: Հունիսի 19-ի երեկոյան Ասանժը հայտնվել էր դեսպանատանը` խախտելով գրավի դիմաց իր ազատ արձակման պայմանները, ինչը քրեական իրավախախտում է համարվում, եւ այժմ ոստիկանությունը պարտավոր է ձերբակալել նրան: Ասանժի համար  մոտ […]

ԼՂՀ արտգործնախարարության հայտարարությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. ՛՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը իր աջակցությունն է հայտնում Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների` Լոս-Կաբոսում արած համատեղ հայտարարությանը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության  վերաբերյալ: Մենք միշտ դրական ենք վերաբերվել նման նախաձեռնություններին` ուղղված խնդրի խաղաղ կարգավորմանը, հաշվի առնելով միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները եւ հերթական անգամ հավաստում […]

Ասադ Ալամին կփոխարինի Հենրի Քերալը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին՝ պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ եւ այդ պաշտոնում նրան փոխարինող՝ տարածաշրջանային նոր տնօրեն Հենրի Քերալին: Այս մասին   Henaran.am-ին  հաղորդում են ՀՀ նախագահի Աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի եւ […]

Չարորակ նորագոյացություններն աճել են 2-4 տոկոսով

Հայաստանում՝ ինչպեսեւ ամբողջ աշխարհում, վերջին տարիներին  արձանագրել է  չարորակ նորագոյացությունների երկուսից -չորս  տոկոս աճ: 2020 թվականին  ամբողջ աշխարհում ուռուցքաբանական հիվանդություններ կունենա 20  միլիոն մարդ, որոնցից  տասը միլիոնը կմահանա.նման սահմռկեցուցիչ վիճակագրություն այսօր լրագրողներին ներկայացրեց  Ֆանարջյանի անվան  ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հայրապետ  Գալստյանը: Հայաստանի գլխավոր ուռուցքաբանի տեղեկացմամբ` հանրապետությունում 16000  բնակչին  բաժին է ընկնում մեկ ուռուցաբան, ինչը  վատ ցուցանիշ […]

Մադամ Կուկուշկա, ծիածանը 7 գույն ունի. մարքսիստը` Նաիրա Զոհրաբյանին /վիդեո/

Հայաստանի մարքսիսիտական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով կառավարության ծրագրին` մասնավորապես ասաց, որ  հասարակությունը բարցարձակ անտարբեր է թե կառավարության կազմին, թե կառավարության ծրագրին։ “Պատճառը ոչ թե ժողովրդի հիասթափվածությունն է, այլ ՀՀԿ խունտայից բացարձակ սպասելիք չունենալը”,-ասաց նա կառավարության ծրագրի վերաբերյալ: Իսկ թե ինչու են ԲՀԿ-ականները անխնա քննադատում այդ ծրագիրը` Հակոբյանը այդպես էլ գլխի չի […]

Էրդողանը Ֆրանսիայի նախագահին Թուրքիա է հրավիրել

Բրազիլիայում ընթացող “Ռիո+20” կայուն զարգացման կոնֆերանսի շրջանակներում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: Կես ժամ տեւողությամբ հանդիպման ընթացքում Էրդողանը հայտարարել է, որ անհրաժեշտ է 2 երկրների հարաբերություններում նոր էջ բացել` նկատի ունենալով Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագծի հետ կապված Թուրքիայի եւ Ֆրանսիայի հարաբերությունների բարդ փուլը: […]

Աշոտյանի լապտերն ու քաղաքական ռիսկերը

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կառավարության գործունեության ծրագրի երկօրյա քննարկումներից, բացառությամբ  մեկ-երկուսի, բավականություն է ստացել: Քիչ առաջ խորհրդարանի ամբիոնից նման հայտարարություն արեց Արմեն Աշոտյանն ու նշեց, որ քանի որ հնչած հայտարարություններն ու ելույթները բացառապես քաղաքական են, ինքն էլ քաղաքական հայտարարություն կանի: Արմեն Աշոտյանը դիտարկում արեց, թե ներկայիս խորհրդարանն այսօր կազմված է ներկա եւ նախկին իշխանություններից, […]

“Հարսնաքարի” գործով 7 ձերբակալված. Հայաստանի ոստիկանապետ

“Հարսնաքար”  ռեստորանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ արդեն կա 6 ձերբակալված, իսկ 7-րդ-ին ՀՀ ոստիկանությունը կձերբակալի առաջիկա 1-2 ժամվա ընթացքում: 7-րդ-ի նկատմամբ կասկածը եւս հիմնավորված է: Մնացածը հանգամանքները կպարզվեն նախաքննության ընթացքում”,- ՀՀ ոստիկանության զորքերի կազմավորման 20-ամյակի առիթով կազմակերպված շքերթից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի  ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նրա խոսքով` կապ չունի սեփականատերը ով է, եւ […]

ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանն Ադրբեջանում խոստացել է

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի` Ռիչարդ Մորնինգսթարին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակելու որոշման հաստատմանը հաջորդել են սենատորներ Բարբարա Բոքսերի եւ Ռոբերտ Մենենդեսի ինտենսիվ հարցերը` Լեռնային Ղարաբաղի վրա շարունակվող հարձակումների եւ Ջուղայի հայկական եկեղեցու ավերման խնդիրների վերաբերյալ: Հարցուպատասխանի  ընթացքում Մորնինգսթարը հավաստիացրել է, որ իր թեկնածության հաստատման դեպքում ինքը կաշխատի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռոբերտ Բրադտկեի հետ եւ […]

Տարածաշրջանում գրանցվել է 3 եւ ավելի բալ ուժգնության 8 երկրաշարժ

Ս.թ. հունիսի 14-ից մինչեվ 20-ը ՍՊԱԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 18-ին 3 բալ եվ ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ է գրանցել Մարտունի քաղաքից 3 կմ  հյուսիս-արեվելք եվ 3 կմ արեվելք: Տարածաշրջանում. 3 բալ եվ ավելի ուժգնությամբ գրանցվել է 8 երկրաշարժ: Հունիսի 14-ին Թուրքիայի Բիթլիս քաղաքից 56 կմ հարավ-արեվելք գտնվող էպիկենտրոնով երկրաշարժի ուժգնությունն է 5 բալ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

Ամենաընթերցված