28 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Քաղաքականության մեջ պասիվ մեքսիկացիները կզրկվեն սեքսից

Մեքսիկայի նախագահական ընտրություններին իշխող կուսակցության թեկնածու Խոսեֆինա Վասկես Մոտան կոչ է արել երկրի կին քաղաքացիներին իրենց մասնակցությունն ունենալ ընտրություններին քաղաքացիների ակտիվ մասնակցություն ապահովելու գործում: Նա խնդրել է մեքսիկուհիներին մերժել իրենց ամուսիններին եւ զուգընկերներին սեքսով զբաղվել, եթե նրանք ընտրությունների օրը` հուլիսի 1-ին, չեն ցանկանա ներկայանալ ընտրական տեղամասեր: Վասկեսը հայտարարել է, որ այն տղամարդիկ, ովքեր հուլիսի 1-ը […]

Դաշնակցականներից “խլո՞ւմ” են

Երեկ Կապանում տեղի ունեցած ՀՀԿ տարածքային խորհրդի նիստում որոշվել է սեպտեմբերի 9-ին կայանալիք Կապանի քաղաքապետի ընտրություններում առաջադրել եւ պաշտպանել “Հայփոստի” Կապանի մասնաճյուղի տնօրեն Աշոտ Հայրապետյանի թեկնածությունը: Նշենք, որ արդեն 4 տարի է Կապանը ղեկավարում է ՀՅԴ անդամ Արտուր Աթայանը: Վերջինս հանրապետության միակ դաշնակցական քաղաքապետն է: Աթայանը 2008թ. հաղթել է Կապանի գործող քաղաքապետ, հանրապետական Արմեն Կարապետյանին: […]

Թերթը դադարեցրել է տպագրությունը անպարկեշտ բառի պատճառով

Կալիֆորնիական “Times-Standard” թերթի խմբագրությունը ստիպված է եղել հերթական համարի տպագրությունը դադարեցնել, երբ պարզվել է, որ թերթի առաջին էջում պատահմամբ անպարկեշտ “F*сk you” արտահայտությունն է հայտնվել: Թերթի առաջին էջի վրա պատկերված են եղել համալսարանի շրջանավարտների լուսանկարներ: Երբ արդեն տպագրված է եղել թերթի ավելի քան 6 հազար օրինակ, խմբագրության աշխատակիցները նկատել են, որ շրջանավարտ աղջիկներից մեկի ակնոցի վրա […]

“Հարսնաքար”-ի գործով կա 5 ձերբակալված. սեփականատերը մտահոգ է

 Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից  Henaran.am-ի հարցմանը ի պատասխան ասացին, որ չեն կարող նշել, թե ովքեր են ձերբակալվել “Հարսնաքար”-ի գործով, սակայն նրանց թիվը արդեն հասնում է 5-ի:  Պաշտոնապես հրապարակվել է միայն անվտանգության աշխատակից Գարիկ Մարգարյանի անունը: “Փաստինֆո”-ն տեղեկացնում է, որ ձերբակալվել է համալիրի մենեջերը,  մատուցող Դավիթ Ադամյանը, անվտանգության աշխատակից Արթուր Բաբլոյանը: Հարուցված […]

Հետմահու պարգեւատրվել է սահմանին զոհված զինծառայողը

Լեռնային Ղարաբաղի հանրապետության  նախագահ Բակո Սահակյանի  հունիսի 20-ի հրամանագրով,  ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի գնդացրորդ, շարքային Արամ Գյուլնազարյանը հետմահու պարգեւատրվել է “Մարտական ծառայություն” մեդալով: Հիշեցնենք, որ զինծառայողը հակառակորդի արձակած գնդակից մահացու վիրավորվել էր հունիսի 18-ին եւ հոսպիտալ տանելու ճանապարհին մահացել է:

«Չենք լռելու»-ն դիմել է ՅՈՒՆԵՍԿՈ-ին. Անիի ավերակների խայտառակ վիճակի մասին ֆիլմը` վաղը

  Վաղը՝ ժամը 12:00-ին , «Չենք լռելու»-ի YouTube-ի ալիքում (www.youtube.com/chenqlrelu) տեղի կունենա  ,, Չենք լռելու՛՛ նախաձեռնության կողմից պատրաստված «Անի. նեղացնել ավերակների թագուհուն»վավերագրական ֆիլմի առցանց պրեմիերան` հայերեն եւ ռուսերեն լեզուներով: Ֆիլմը նկարահանել են «Չենք լռելու»-ի երիտասարդները` Արեւմտյան Հայաստան կատարած ուխտագնացության ընթացքում:   Ժապավենում ցույց է տրված, թե ինչ ողբալի վիճակում է հայտնվել հայկական մշակութային ժառանգությունը թուրքերի ձեռքում` […]

Մեր արդյունքները լավագույնս մենք ենք քննադատել . Դավիթ Հարությունյան

“Այն քննադատությունը,  որ հնչում է դահլիճում, շատ օգտակար է եւ  առաջին հերթին՝ իշխանությանը”,-այսօր խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկմանը հայտարարեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը: Պատգամավորը քննադատությունները երկու խմբի բաժանեց` նախընտրական քննադատություն եւ քննադատություն, որը թեեւ քաղաքական երանգավորում  ունի, բայց հիմնավոր  է եւ օգտակար: Դավիթ Հարությունյանի խոսքով, ԱԺ ընտրությունները ցույց տվեցին, որ հանրությունը […]

Պարոն վարչապետ, Դուք չեք ընդունել ձեր սխալները. Վարդան Օսկանյանը` Տիգրան Սարգսյանին

“Պարոն վարչապետ, ձեր կառավարության հիմնական սխալը եղել է այն , որ Դուք չեք ընդունել ձեր սխալները: Դա մենք տեսել ենք անցած հինգ տարիներին եւ տեսանք նաեւ այսօր”,-խորհրդարանում շարունակվող կառավարության ծրագրի քննարկմանը քիչ առաջ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: “Այն, ինչ այսօր Դուք ներկայացրիք եւ այն, ինչ այսօր իրականություն է, իրար չեն համապատասխանում”,-հայտարարեց Օսկանյանը […]

Միկրոավտոբուսային երթուղիներից երկուսը վաղը գործելու է օրվա կեսից

Երեւանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքի  թթ 39 եւ 70 միկրոավտոբուսային երթուղիներում անցկացվող մրցույթով պայմանավորված՝ հունիսի 21–ին, օրվա առաջին կեսին, նշված երթուղիներում ժամանակավորապես կդադարեցվի ուղեւորների սպասարկումը։ Պատճառված ժամանակավոր անհարմարության համար  հայցում են  բնակչության ներողամտությունը ։  

Ձմեռը հանելու կառավարություն է. Ալիկ Արզումանյան

ԱԺ “Ժառանգություն” խմբակցության անդամ, “Ազատ դեմոկրատ” Ալիկ Արզումանյանը ցանկանում էր կառավարության ներկայացրած ծրագրի մեջ աղյուսակներ ու թվեր տեսնել, բայց, ինչպես ինքն ասաց, այսօր խորհրդարանում, ներկայացված փաստաթուղթը բարի ցանկությունների, լավ մտադրությունների հռչակագիր է: “Պետք է դառնա, պետք է կատարվի, անվճար տրամադրվելու է, ընդլայնվելու է, ստեղծվելու է,  ապահովվելու…”, – Ալեքսանդր Արզումանյանն առանձնացրեց կառավարության ծրագրի  դրույթների դեկլարատիվ բառերն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

Ամենաընթերցված