21 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Կմեկնարկի Ազգային ժողովի քառօրյա նիստը

Ինչպես  Henaran.am-ին  տեղեկացրին ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, սեպտեմբերի 7-ին հրավիրված աշխատանքային խորհրդակցությանը, որը վարել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, քննարկվել են 5-րդ  գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի օրակարգի մասին եւ սեպտեմբերի 10-13-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի  մասին որոշումների նախագծերը:

ԱԺ երկրորդ նստաշրջանի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել են 35 հարց եւ 16 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 26 հարց եւ 15 միջազգային  պայմանագիր:

Հինգերորդ գումարման ԱԺ երկրորդ նստաշրջանի օրակարգի եւ սեպտեմբերի 10-13-ի  ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն սեպտեմբերի 10-ի ԱԺ նիստում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ