07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՀԱԿ-ում կարծիքները կրկին տարբեր են

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսում կարծիքները կրկին բաժանվել են: ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Վարդան Օսկանյանի` փողերի լվացման գործին առնչության մասին հարցին, նախ կարծիք է հայտնել, թե “վկան այն նվազագույն կարգավիճակն է, որ նա պետք է ունենա մարտիմեկյան սպանությունների գործում” եւ հավելել, որ  չի զարմանա, եթե պարզվի, որ Վարդանը  “խառն է նմանատիպ գործերի մեջ”: Իսկ երեկ, […]

Աղունիկ գողացողը կամ սպիտակ անուրջներ

 Աղունիկների  գողության կասկածանքով, երեկ ոստիկանները բերման են ենթարկել Արմավիրի  մարզի Սարդարապատ գյուղի 36-ամյա մի բնակչի: Նա մի քանի օր առաջ նույն մարզի Լեռնուղի գյուղի բնակիչներից մեկի “ղշաբնից” գողացել է 22 աղունիկ: Դրանից հետո  փորձել է գուղություն անել Այգեվան գյուղում, սակայն  բնի փականը կոտրելու ժամանակ արթնացել է “ղշատերն” ու գողը փախել է: Առայժմ պարզ չի, թե […]

Շահումյանի հայաթափումից 20 տարի է անցել. կգա բաղձալի օրը /վիդեո/

1992-ի հունիսի 13-ն արցախյան արդեն իսկ քառամյա պատերազմի ամենաողբերգական օրերից մեկն էր: Լրատվամիջոցները պարբերաբար հայտարարում էին ադրբեջանական բանակի կողմից Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի բռնազավթման եւ հայաթափման մասին չարագուշակ եւ անհավատալի լուրը: Թեեւ թուրքերը եւ թվական, եւ զինական գերազանցություն ունեին, հայ ժողովրդի համար դժվար էր հավատալ, որ հայդուկների հզոր ջոկատները, որոնց շարքերում էին հայդուկապետ Շահենը եւ […]

Միանգամից 3 կայք

Ադրբեջանցիների հակերային հարձակման  թիրախ են դարձել BlogNews,  Armenpress լրատվական, Beeline կայքերը: BlogNews-ը տեղեկացնում է, որ հարձակման արդյունքում ջնջվել են կայքի վերջին 40 օրվա նյութերը: Armenpress-ի ղեկավարությունը տեղեկացնում է, որ կայքն արդեն վերականգնվել է եւ քիչ անց հասանելի կդառնա :

“Սիվիլիթաս”-ը վիրտուալ աջակիցներ է փնտրում

ՀՀ նախկին արտգործնախարար , ԲՀԿ_ական պատգամավոր Վարդան Օսկանյանի հիմնադրած “Սիվիլիթաս” հիմնադրամը “Ֆեյսբուք” սոցիալական ցանցի իր էջում հետեւյալ գրառումն է թողել. “Մեր համակիրներին և ընկերներին. եթե ցանկանում եք վիրտուալ աջակցություն ցուցաբերել իշխանական ճնշումների դեմ մեր պայքարին, դարձրեք այս նկարը Ձեր ֆեյսբուքի թայմլայնի ետնանկար: Մեզ համար անչափ կարևոր է Ձեր աջակցությունը: Սա բոլորիս պայքարն է` հանուն ճշմարտության […]

Զոլյանը` չար ոգի՞. ԵՊԼՀ նորընտիր ռեկտորն աշխատասենյակում խունկ է վառել

ԵՊԼՀ նորընտիր ռեկտոր Գայանե Գասպարյանը ռեկտորի ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո երեկ ռեկտորի աշխատասենյակում հրապարակավ խունկ է վառել: Այսօր նման հայտարարություն արեց ԵՊԼՀ պաշտոնանկ արված ռեկտոր Սուրեն Զոլյանն ու հավելեց. “Խունկ են վառել, որպեսզի չար ոգիները անհետանան, եթե սնահավատ էր, թող  գար, գիշերը թաքուն վառեր, բայց հրապարակավ…Ես էլ ասելու բան չունեմ”: Նրա խոսքով, բուհի ուսխորհուրդն էլ […]

Հանուն Հովիկի` համոզում են

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը “Օրինաց երկիր” կուսակցությունը չի կողմնորոշվում, թե ում տա կոալիցիոն համաձայնությամբ իրեն պատկանող նախարարի պաշտոնը: Մեր տեղեկություններով, իշխանական վերին ատյաններում մերժվել է Հովհաննես Մարգարյանի թեկնածությունը: Այժմ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը պետք է ընտրություն կատարի Ազագային ժողովի ՕԵԿ խմբակցության թոփ հնգյակից: Սա նշանակում է, որ ցուցակից մեկ հոգի կարող է պատգամավոր դառնալ: […]

1 զոհ, 2 վիրավոր

Հունիսի 12-ին ժամը 23.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի գյուղամիջյան ճանապարհին ՛՛ՎԱԶ-2115՛՛ մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի խողովակին ու շրջվել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Պատահարի հետևանքով վարորդը՝ Վարդենիկ գյուղի գյուղի բնակիչ, 1992 թ. ծնված Էդգար Եղոյանը տեղում մահացել է, իսկ 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Կաթողիկոսը պատժեց

Գարեգին Բ Կաթողիկոսը կարգալույծ է հռչակել Տ. Սմբատ աբեղա Պողոսյանին` ծառայության ընթացքում դրսևորած եկեղեցականին անհարիր վարքագծի համար: Մայր աթոռից հայտնում են, որ կարգալույծ հռչակված եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքերը` Ջանիկ Պողոսյան ավազանի անունով:

Դեսպան Շառլ Ազնավուրը հանդիպել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատարի հետ

Հունիսի 12-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շարլ Ազնավուրը հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատար Անտոնիո Գուտյերեսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Բարձրագույն հանձնակատարի գրասենյակի եւ Հայաստանի միջեւ համագործակցության ուղղությունները եւ ծրագրերը: Դեսպան Ազնավուրը կարեւորեց Ադրբեջանից բռնագաղթված փախստականների բնակարանային պայմանների խնդրի լուծման նպատակով 2011-ին Երեւանում կազմակերպված դոնորների համաժողովին հանձնակատարի մասնակցությունը: Դեսպանը ընդգծեց նաեւ այդ նախաձեռնությունը շարունակելուն ուղղված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված