23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գեւորգ Ղազարյանը ներողություն է խնդրում. ՀՖՖ-ն չի տուգանի

Երկու օր առաջ կայացած Հայաստան-Բուլղարիա ընտրական հանդիպման ընթացքում Հայաստանի հավաքականի խաղացող Գևորգ Ղազարյանը կարմիր քարտ ստացավ ոչ մարզական պահվածքի համար:

Դոնեցկի ‘Մետալուրգի’ ֆուտբոլիստը facebook-ի իր էջում ներողություն է խնդրել կատարվածի համար.

‘Հարգելի Ֆուտբոլասեր բարեկամներ

11.09.12 կայացած Բուլղարիա – Հայաստան Ֆուտբոլային հանդիպման ժամանակ տեղի ունեցած չարաբաստիկ և թերևս ինձ համար շատ ծանր միջադեպի համար ցանկանում եմ ներողություն խնդրել ՖԻՖԱ-ից Fair Play-ի կանոնները խախտելու համար, ՀՖՖ-ից, Հայաստանի Ազգային Հավաքականի բոլոր անդամներից, երկրպագուներից և վերջապես այն երիտասարդից ում հարվածել եմ գնդակով:

Հուսով եմ, ՖԻՖԱ-ն հնարավորինս ըմբռնումով կմոտենա իմ այս պահվածքին, քանզի հասկանում և ընդունում եմ իմ սխալը”:

Նշենք, որ երեկ ռուսական կայքերը գրում էին, որ ‘Մետալուրգին’ դուր չի եկել իր խաղացողի նման պահվածքը, ինչը կպատժվի խոշոր տուգանքով: Ռուսական էլեկտրոնային մամուլը նշում էր նաեւ ՀՖՖ-ի կողմից ֆուտբոլիստին պատժելու հնարավորությունը:  Henaran.am-ը փորձեց ՀՖՖ-ից տեղեկանալ, արդյո՞ք նման մտադրություն կա: Պատասխանը բացասական էր:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ