07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մի տնից չեն, մի հալի են

“ԳԱԼԱ” հեռուստաընկերությունն այսօր հայտարարություն է տարածել, որում իր մտահոգությունն է հայտնում “Սիվիլիթաս” հիմնադրամի գործունեության շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումների կապակցությամբ: “Սիվիլիթաս” հիմնադրամն այն կազմակերպություններից  է, որի գործունեությունը միտված է ՀՀ-ում բաց հասարակություն եւ հանրային բարձր գիտակցություն ձեւավորելուն: Հաշվի առնելով “ԳԱԼԱ” հեռուստաընկերության նախադեպն ու փորձը, մենք համոզված ենք, որ քրեական գործն ուղղորդված քաղաքական պատվեր է: Մենք […]

Փակ կլինի Մյասնիկյան պողոտայի` Հերացի իջնող հատվածը

  Երեւանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հունիսի 15-ի  առավոտյան ժամը 8 : 00-ից, ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված, մինչև հունիսի 17-ի ժամը 20–ը երթևեկության համար փակ կլինի  Մյասնիկյան պողոտայի մինչև Հերացի փողոց իջնող ճանապարհահատվածը: Որպես այլընտրանքային ավտոճանապարհ վարորդներին առաջարկվում է  Նոր Նորք վարչական շրջանից դեպի փոքր կենտրոն երթևեկել  Դավիթ Բեկի ու Դավիթ Անհաղթի փողոցներով կամ Նորք – […]

Լուվրում կայացել է մոդայի ցուցադրություն /ֆոտո/

Փարիզի Լուվր աշխարահարհռչակ թանգարանում պատմության  մեջ առաջին անգամ տեղի է ունեցել նորաձեւության ցուցադրություն: Դենոն ցուցասրահում ցուցադրվել է “Salvatore Ferragamo” իտալական մոդայի տան հավաքածուն: Լուվրի ղեկավարությունը թույլատրել է իտալական մոդայի տանը ցուցադրությունը կազմակերպել թանգարանում, քանի որ այն հովանավորել է Լեոնարդո դա Վինչիի` “Սուրբ Աննան` Մադոննայի եւ նորածին Հիսուսի հետ” անավարտ նկարի ցուցահանդեսը, որն անց է կացվում […]

Մարզպետների անունը կա, ամանում չկա

Ինչպես արդեն տեղեկացրել էր Henaran.am-ը, կառավարության որոշմամբ աշխատանքից ազատվել են Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն ու Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը: Այցելելով մարզպետարանների պաշտոնական կայք-էջերը` պարզեցինք, որ Սերգեյ Բագրատյանը դեռ մարզպետ է, եւ նա է իր ողջույնի խոսքն է հղում ընթերցողին: Ավելի հետաքրքիր պատկեր է Գեղարքունիքի մարզպետարանի կայք-էջում: Այստեղ հանվել է մարզպետի լուսանկարը, անուն ազգանունը, սակայն […]

“Փյունիկ”-“Շիրակ”-ն ու “Բանանց”-“Միկա”-ն` հունիսի 20-ին

  Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում կատարվել են փոփոխություններ: Ս.թ. հունիսի 9-ից և 10-ից հետաձգված “Փյունիկ”-“Շիրակ” և “Բանանց”-“Միկա” հանդիպումները կկայանան հունիսի 20-ին, ժամը 18:00-ին:   “Փյունիկ”-“Շիրակ” հանդիպումը Երևանի “Հանրապետական” մարզադաշտի փոխարեն կկայանա Երևանի “Փյունիկ” մարզադաշտում: Այս մասին Henaran.am -ին հաղորդում են ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժնից:

Այլընտրանք գործող նախագահի՞ն. ԼՂՀ-ում պայքարը թեժ է լինելու

Հուլիսի 19-ին ԼՂՀ-ում կայանալիք նախագահական ընտրություններում պայքարը թեժ է լինելու: Գործող նախագահ, անկուսակցական Բակո Սահակյանի հիմնական մրցակիցը`   ԼՂՀ ԱԺ պատգամավոր, ՊՆ նախկին փոխնախարար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, իշխանության այլընտրանք է Ղարաբաղում: Նշենք, որ Վիտալի Բալասանյանը համարվում է Ռոբերտ Քոչարյանի մտերիմ անձանցից մեկը: Հիշեցնենք, որ թեեւ նախագահական ընտրություններում առաջադրվել է չորս թեկնածու` ԼՂՀ գործող նախագահ Բակո […]

Ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանը դադարեցրեց հացադուլն ու ջրադուլը

 Ըստ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը հունիսի 13-ին դադարեցրել է հացադուլը եւ ջրադուլը: Նշենք, որ վերջինս հունիսի 7-ին նամակ էր ուղարկել Հայաստանի իշխանություններին, որ հունիսի 11-ից սկսելու է հացադուլ:  Ենոքյանի հացադուլի եւ ջրադուլի ահազանգը ստացվել է Մարդու իրավունքների պատպանի գրասենյակի  116 թեժ գծին, երեքշաբթի: Իրավիճակը տեղում պարզելու նպատակով Պաշտպանի արագ արձագանքման […]

Փաստաբանները փոշմանե՞լ են

Henaran.am-ի տեղեկություններով, օրերս գործադուլի դիմած փաստաբաններից ոմանք  հիասթափվել են պայքարից, եւ մտադիր են դիմում գրել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանին: Նրանց խոսքով, նախ բողոքը դատական համակարգի դեմ էր, բայց հետո սկսեցին բողոքել ստիկանությունից եւ դատախազությունից: Իսկ ամենակարեւորը, ինչպես նշեցին մեր զրուցակիցները` փաստաբան Արա Զոհրաբյանը նպատակ ունի փաստաբանների պալատի նախագահ դառնալ, ինչի համար էլ այս […]

Մուսուլմանուհիների մուտքը Փարիզ արգելել են

Սաուդյան Արաբիայի քաղաքացի 3 կանանց, որոնք Ֆրանսիա են ժամանել Քաթարից, արգելել են մուտք գործել երկիր, քանի որ նրանք հրաժարվել են հանել փարաջաները, տեղեկացնում է “AFP”-ը: Միջադեպը տեղի է ունեցել Փարիզի Շառլ դը Գոլլի անվան օդանավակայանում: Նախորդ տարվա ապրիլին Ֆրանսիան դարձավ առաջին երկիրը Եվրոպայում, որտեղ օրենք ընդունվեց արգելել դեմքն ամբողջությամբ փակող հագուստ` մասնավորապես մուսուլմանական փարաջա կրել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված