03 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ես հականատօյական ակցիաներ Հայաստանում չեմ տեսել. Ռասմուսեն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը “Եվրանյուզ”-ին տված հարցազրույցում վերջապես խոսել է Հայաստան կատարած այցի եւ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կատարած հանցանքի  մասին: “Եվրանյուզը” գլխավոր քարտուղարին մասնավորապես հարց է ուղղել նրա այցի ժամանակ Հայաստանում ընթացող հականատօյական ակցիաների վերաբերյալ, ինչպես նաեւ ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ հայազգի սպա Գուրգեն Մարգարյանը սպանվել էր ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ:

“Սաֆարովին ներում շնորհելը ողբերգական դրվագ էր, եւ այդ սարսափելի ոճիրը չարժե փառաբանել: Սակայն թույլ տվեք նշել, որ ես որեւէ հականատօյական ակցիա չեմ տեսել: Ես տեսել եմ երիտասարդների ելույթներ, ովքեր  համաձայն չէին Սաֆարովին ներում շնորհելու փաստի հետ”,-նշել է Ռասմուսենը` հավելելով, որ հանցագործին ներում շնորհելը  չի նպաստի տարածաշրջանային կայունությանը:

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Հայաստան էր այցելել սեպտեմբերի 6-ին: Նրա այցի կապակցությամբ նախագահական նստավայրի դիմաց բողոքի ակցիա էր կազմակերպվել` դատապարտող լոզունգներով:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ