17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արարատի համար` ֆրանսիական “կայֆերով”. Ավանգարդ

“Ավանգարդ”-ի տեղեկություններով,  արդեն որոշակի ժամանակ է, ինչ Արարատի քաղաքապետի աշխատասենյակի դուռը փակ է, իսկ քարտուղարուհին այցելուներին տեղեկացնում է, թե նա գտնվում է մայրաքաղաքում` զբաղված քաղաքի խնդիրներով: Սակայն  թերթի  իրազեկ աղբյուրները պնդում են, թե քաղաքապետը գտնվում է Ֆրանսիայում, ուր անձնական բիզնես ունի եւ այլեւս ցանկություն չունի վերադառնալ հայրենիք, որովհետեւ ընտրությունների ժամանակ ներքաշվել է ինչ-որ ֆինանսական խնդիրների […]

Սուտ “խաբարներով” ինտրիգ չսարքել. Ժողովուրդ

 “Ժողովուրդ”-ի հավաստի աղբյուրները տեղեկացնում են,  որ գնալով խորանում է լարվածությունը Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի եւ Աժ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հարաբերություններում: Ըստ լուրերի` նրանց հակասությունը սկիզբ է առել մայիսի 6-ին կայացած ընտրական գործընթացների ժամանակ, երբ ՀՀԿ-ական քաղաքապետը չի աշխատել Դալլաքյանի համար: Ավելին, Դարբինյանը անուղղակի խոչընդոտել է Դալլաքյանի բնականոն ընտրական քարոզարշավին: Դրա հետեւանքով նրանց հարաբերությունները քաղաքական […]

Հմայակը չի մնա առանց կոշիկ. Ժամանակ

Ըստ “Ժամանակ” օրաթերթի, երեկ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ “Բարգավաճ Հայաստան” կուսակցության եւ նրա նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ վերջին ժամանակներս ուղիղ շփում չունի։ “Ընդգրկված չլինելով ԲՀԿ խմբակցության մեջ՝ ես այժմ կարող եմ լիարժեք չեզոքության եւ անկողմնակալության դիրքերից մասնագիտական գործունեությամբ զբաղվել: Ես այդ կուսակցության հետ որեւէ ընդհանուր ծրագիր չունեմ: Գոնե այս փուլում հակված չեմ […]

Հղի կնոջ փայծաղն էր պայթել. Հայկական ժամանակ

Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնում` Հանրապետական ծննդատանը նախօրեի առավոտյան մահացել է հղիության 9-րդ ամսում գտնվող 30-ամյա մի կին: Ըստ “Հայկական ժամանակ”-ի նա իր առաջին զավակներին` երկվորյակների էր սպասում: Մորից առաջ մահացել են դեռեւս չծնված երեխաները: Թերթի թղթակցի հետ զրույցում նշված կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը հայտնել է, որ կինը իրենց մոտ է տեղափոխվել փայծաղի պատռվածքով` առավոտյան […]

Առանց քոռ կոպեկի` նախարար է դարձել. Երկիր

Քաղաքաշինության նորանշանակ ՕԵԿ-ական նախարար Սամվել Թադեւոսյանը, վիրավորված “Երկիր”-ի երեկվա հրապարակումից, զանգահարել էր խմբագրություն եւ հերքում էր պահանջում: Նա հայտարարել է, որ թերթի` “Նախարարի աթոռն աճուրդով է գնվել” հրապարակումն իրականության հետ որեւէ կապ չունի: “ՕԵԿ-ի առաջնորդը մանդատներն ու պորտֆելները բաշխել է ըստ վաստակի եւ կատարած աշխատանքի: Ինձ համար հպարտություն է խոսել Արթուր Բաղդասարյանի մասին, մարդ, ով […]

Գայլերը` հիմա էլ Լոռիում

Լոռու  մարզի Հալավար համայնքի ղեկավար Սարգիս Հակոբջանյանի տեղեկությամբ, հերթական անգամ գայլերի հարձակումն է արձանագրվել գյուղում: Այսօր հոշոտվել է մեկ խոշոր եղջերավոր անասուն: Միայն այս տարի գյուղում հոշոտվել է 8 խոշոր եղջերավոր անասուն և 2 քուռակ:

ՀՀԿ-ին չի մտահոգում ԲՀԿ-ի որոշումը

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին եւ Հանրապետական կուսակցությանը  չի մտահոգում այն փաստը, որ ԲՀԿ-ն վաղը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին: Այս մասին Henaran.am-ի հարցմանը ի պատասխան ասաց Շարմազանովը: Նրա խոսքով, յուրաքանչյուր խմբակցության որոշելիքն է, թե ինչպես քվեարկի այս կամ այն նախագծին: ”ՀՀԿ-ն ստացել է մեծամասնություն, իսկ կառավարության այս ծրագիրը, որի հիմքում ընկած է նախագահի, ՀՀԿ-ի […]

“Իմ անուշ երազ, իմ Երեւան…”. վերջին օրը հատուկ կարիքավոր մարդկանցն էր /վիդեո/

Արդեն 15 օր է, ինչ Ամերիա բանկի եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ “Երազանքների պատին” երիտասարդները փակցնում են իրենց երազանքները: “Իմ անուշ երազ, իմ տուն Երեւան….” շարժական պատը անցած օրերին տեղադրվել է մայրաքաղաքի տարբեր մասերում: Այսօր պատը վերջնական տեսք ստացավ Կասկադում: Ամփոփիչ միջոցառմանը մասնակցեցին  “Հույսի կամուրջ” հասարակական կազմակերպության “Արեւածաղիկ” մանկապատանեկան ամսաթերթի պատանի լրագրողները, Մեդիաակումբի անդամները, հատուկ կարիքավոր […]

Ազատազրկման է ենթարկվել Իլհամ Ալիեւը

Ադրբեջանի Խազարի շրջանային դատարանն ավարտել է աստվածաբան Իլհամ Ալիեւի նկատմամբ դատական գործը: Նա ձերբակալվել էր այս տարվա փետրվարին եւ մեղավոր է ճանաչվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 228-րդ հոդվածի առաջին կետով` զենք եւ զինամթերք ապօրինի պահելու եւ վաճառելու  համար: Դատավոր Ֆաթիմա Միրիեւայի որոշմամբ` Ալիեւը դատապարտվել է 2,5 տարի ազատազրկման, հաղորդում է “Regnum”-ը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի