Գեներալ Մանվելի որդին բացատրեց, թե ումից են վախենում Էջմիածնում
“Էջմիածին քաղաքում ավելի շատ վախենում են Աստծուց”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի պատասխան տվեց Էջմիածնի վերընտրված քաղաքապետ Կարեն Գրիգորյանը` արձագանքելով դիտարկմանը, թե ՏԻՄ ընտրություններում, և առհասարակ Էջմիածնում վախի մթնոլորտ է տիրում:
Քաղաքապետը խորհուրդ տվեց նայել իր 4 տարիների գործունեությունը` նշելով, որ մինչ իր քաղաքապետ եղած տարիները կազմակերպվող միջոցառումների թիվը բավական քիչ էր, իսկ իր ղեկավարած տարիներին մշակութային միջոցառումների թիվը մեկ տարում հասել է 100-ի:
“Մարդուն գնահատում են իր կատարած աշխատանքով, ոչ թե ասեկոսներով”,-ընդգծեց Գրիգորյանը: Վերջինս հավելեց, որ վերոնշյալ 4 տարիների ընթացքում ինքը բավական խնդիրներ է լուծել` օրինակ բերելով աղբահանությունը, քաղաքի մաքրությունը, նախակրթական հաստատություններն ու գազաֆիկացումը:
“Ինչ վերաբերում է, հարցին, թե ինչո՞ւ այլ թեկնածուներ չեն առաջադրվել: Իսկ միգուցե հարցը, ա՞յլ տեսանկյունից նայենք: Միգուցե ես ճիշտ եմ աշխատել”,-եզրափակեց Էջմիածնի քաղաքապետը` գեներալ Մանվել Գրիգորյանի որդին: