05 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Առողջապահության նախարարությունը աշխատակազմի պետական առողջապահական գործակալության նոր ղեկավար ունի

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի ս/թ սեպտեմբերի 12-ի հրամանով ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար ժամկետային աշխատանքային պայմանագիր է կնքվել տնտեսագետ, առողջապահության ֆինանսավորման մասնագետ և կազմակերպիչ Սարո Ծատուրյանի հետ` մինչև քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից օրենքով սահմանված կարգով մրցույթ հայտարարելը։

Սարո Ծատուրյանը 1989թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանատնտեսագիտական ֆակուլտետը: 1992թ-ին ավարտել է ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրան: 1993թ-ին ավարտել է Բոստոնի համալսարանի (ԱՄՆ) հանրային առողջապահության դպրոցի “Առողջապահության ֆինանսավորումը զարգացող երկրներում” հատուկ դասընթացը, նույն թվականին Հարավային Կալիֆորնիայի համալսարանում անցել է վերապատրաստում “Միջկառավարական հարաբերություններ և պետական ֆինանսական կառավարում” թեմայով:

Ունի աշխատանքային հարուստ փորձ։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ