15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԻՊ-ը պատրաստ է աջակցել բանակում մահացած զինվորների հարազատներին

Սեպտեմբերի 10-ին խաղաղ պայմաններում բանակում մահացած զինվորների ծնողները դիմում են հասցեագրել ՀՀ Ազգային ժողովի նախագահին: Ծնողների դիմումում նշված է. “Պահանջում ենք ստեղծել ժամանակավոր հանձնաժողով՝ ԱԺ 5-րդ գումարման պատգամավորներից, պատգամավորական 6 խմբակցություններից, ինչպես նաեւ շահագրգիռ անձանցից։ Պահանջում ենք ներկայացուցիչներ ներգրավել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից”։

Համաձայն “Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ” ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի` ժամանակավոր հանձնաժողովներն ստեղծվում են որոշակի հարցերի, իրադարձությունների եւ փաստերի մասին Ազգային ժողովին եզրակացություններ, տեղեկանքներ ներկայացնելու համար: Գիտակցելով ընթացիկ գործերով քննությանը միջամտելու օրենսդրական սահմանափակումները, այնուամենայնիվ խաղաղ պայմաններում բանակում մահացած առանձին քրեական գործերի քննության ընթացքում տեղ գտած թերացումների, խախտումների վերաբերյալ դեռեւս կան հիմնավոր մտահոգություններ:

Ուստի Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը աջակցում է ՀՀ Ազգային ժողովի  ժամանակավոր հանձաժողով ստեղծելու նախաձեռնությանը եւ Պատրաստ է անձամբ կամ իր ներկայացուցիչների միջոցով ընդգրկվել նման հանձնաժողովի աշխատանքներում: Պաշտպանը կրկին հաստատում է իր դիրքորոշումը, որ միայն նախկին (նույնիսկ տասնամյա հնության) գործերի լրիվ եւ օբյեկտիվ քննությունն ու այդ գործերով արդարության վերականգնումը կարող է ապահովել այսօրվա մահվան դեպքերի քննության նկատմամբ վստահությունը եւ վաղվա բռնությունների ու սպանությունների կանխարգելումը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ