Հայաստանում ԱՄՆ դեսպանատանն զգուշացրել են հնարավոր հարձակման մասին
Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Սթիվենսի սպանությունն իրարանցում է առաջացրել ԱՄՆ-ի նախընտրական քարոզարշավի բուռն ընթացքում եւ քննարկումների ու մտահոգության առարկա է դարձել: Սպիտակ տունը սպառնում է դեսպանատան վրա հարձակվողներին: Հանրապետականները վարչակազմին մեղադրում են չափազանց մեղմ լինելու մեջ, հաղորդում է “Маяк” ռադիոկայանը:
Սթիվենսը եւ դեսպանատան 3 աշխատակիցները զոհվեցին Լիբիայի Բենգազի քաղաքի հրթիռակոծության հետեւանքով: Հարձակման պատճառ էր դարձել ԱՄՆ-ում նկարահանված ֆիլմը, որում, ըստ մուսուլմանների, վարկաբեվել է Մուհամեդ մարգարեն:
ԱՄՆ-ը նախազգուշացրել է Հայաստանում, Եգիպտոսում, Թունիսում, Բուրունդիում, Սուդանում, Զամբիայում եւ Քուվեյթում գտնվող իր դեսպանատներին հնարավոր հարձակումների մասին:
Պենտագոնն արդեն 2 ավիակիր է ուղարկել Լիբիայի ափերի մոտ, որոնցից մեկը գրավել է իր դիրքը, իսկ մյուսը կժամանի մի քանի օրից: 2 նավն էլ զինված են թեւավոր հրթիռներով: Առայժմ նրանք որեւէ կոնկրետ հրաման չեն ստացել, սակայն ռազմական պատրաստ վիճակում են եւ սպասում են ԱՄՆ նախագահի հրամաններին: