10 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ծառուկյանի գնալուց առաջ եւ գալուց հետո

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այս օրերին Հայաստանում չէ: Ծառուկյանն ասել է, թե  “որոշ բաներ” ունի հստակեցնելու, ինչի համար էլ մեկնելու է արտերկիր: Մեկնելուց առաջ նա հանդիպելով  Վարդան Օսկանյանին եւ տեսնելով նրա ընկճված հոգեվիճակը՝ խորհուրդ է տվել՝ “դուխը չգցել”: Սակայն, Ծառուկյանը Օսկանյանին չի ասել, որ մեկնելու է եւ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու պահին ԱԺ-ում […]

Գալուստ Սահակյանը չի հավատում, թե Քոչարյանը բնավորությունը փոխել է

“Ես իհարկե  կարող եմ պատասխանել, բայց հայտարարության տակ որեւէ ստորագրություն չկա, եւ ես չեմ կարծում, որ պարոն Քոչարյանը այս տարիների ընթացքում բնավորությունը փոխել է”,-քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տարածած հայտարարությունը` Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Լրագրողների խնդրանքին` հստակեցնել ասվածը, […]

Այսօր կինոյի լեգենդ Արմեն Ջիգարխանյանը 77 տարեկան դարձավ /վիդեո/

Հոկտեմբերի 3-ին լրանում է կինոյի եւ թատրոնի հայ ականավոր դերասան Արմեն Ջիգարխանյանի 77-ամյակը: Ջիգարխանյանը ծնվել է հոկտեմբերի 3-ին Երեւանում: Դեռ վաղ մանկությունից  երազել է դերասան դառնալ, ինչին հավանաբար նպաստել է թատերասեր մայրը, ով որդու հետ ոչ մի ներկայացում բաց չի թողել: 1953-54-ին Ջիգարխանյանն աշխատել է “Արմենֆիլմում” որպես օպերատորի օգնական: Դերասանական կարիերան սկսել է Երեւանի  Ստանիսլավսկու […]

Հետագան կախված է ԲՀԿ-ից. իրավապաշտպան

 ‘’Փողերի լվացումը մարդուն վարկաբեկում է, վարկաբեկում է Հայաստանը միջազգային ասպարեզում’’,-այսօր ասուլիսին հայտարարեց՛՛Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի՛՛ ղեկավար Ավետիք Իշխանյանը: Այն, որ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին առաջադրված փողերի լվացման մեղադրանքը քաղաքական հարց է ու քաղաքական պատվեր, բանախոսի մոտ ոչ մի կասկած չի հարուցում: ‘’Հայաստանում միշտ նախագահական ընտրություններն ուղեկցվում են նման կերպ` պատգամավորները մանդատներից են զրկվում, քաղբանտարկյալներ են լինում, […]

Համակարգի կարկառուն դեմքերից մեկը հենց Օսկանյանն է եղել. Լարիսա Ալավերդյան

Մարդու իրավունքների նախկին պաշտպան, ‘’Ժառանգության’’ խմբակցության նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանն որեւէ արտառոց բան չի տեսնում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի դեմ առաջադրված մեղադրանքի մեջ: Այս մասին այսօր Ալավերդյանը խոսեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ:  ‘’Նույն համակարգն էլի գործում է, համակարգի կարկառուն դեմքերից մեկը հենց Օսկանյանն է եղել, և նա էլ էր գործում այդ […]

‘Դժվար ապրուստի գժերը”

‘Արմենիա’ հեռուստաընկերության սերիալներից մեկը` ‘Դժվար ապրուստը’, ոչ միայն զայրացնում է շատերին, այլ զարմացնում է: Նախկին փոխոստիկանապես Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պատահաբար դիտել է սերիալից մի քանի դրվագ, և զարմացած է: ‘Ժողովուրդ հետո էլ ասում եք հետամնաց ենք, աղքատ, չենք զարգանում… Ամեն ինչ տեսել էի, բայց բրենդային ջինսերով, կրասովկեքով, խնամքով շպարված հոգեկան […]

Սիրիայի նախագահը հրաժարվել է խաղաղ բանակցություններից

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը խաղաղ բանակցություններ չի վարի ոչ սիրիական ապստամբների հետ, որոնք պայքարում են իր դեմ իր իսկ երկրի տարածքում, ոչ էլ ներգաղթյալ ապստամբների հետ: Նախագահի նման դիրքորոշումը  “Al Arabiya” հեռուստաալիքի եթերում հայտնել է երկրի նախկին վարչապետ Ռիյադ Հիջաբը, ով 2012-ի օգոստոսին փախավ Հորդանան: “Ասադը հրաժարվել է բանակցություններ վարել ընդդիմության հետ` թե երկրի ներսում, թե […]

Դատախազությունը ապօրինի անազատության մեջ է պահել քաղաքացուն . ՄԻՊ

2011թ. հունվարի 21-ի առավոտյան ոստիկանության երկու աշխատակիցներ ՀՀ քաղաքացի Սամվել Սուվարյանին բերման են ենթարկել Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժին: Պատճառն այն էր, որ Ուկրաինայում Սուվարյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ դիտավորյալ սպանության փաստով, և Ուկրաինայի իրավապահ մարմինների կողմից նա գտնվում էր հետախուզման մեջ։  Աամվել Սուվարյանը կալանքի տակ է մնացել  6 ամիս շարունակ, որի ընթացքում […]

Հայկական հարցերի երկարամյա ջատագով կոնգրեսականները պայքարում են միմյանց դեմ

Կոնգրեսականներ Հովարդ Բերմանը եւ Բրեդ Շերմանը (երկուսն էլ` ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների ազդեցիկ հանձնաժողովի անդամներ), նոյեմբերի 6-ին կայանալիք ընտրություններում, ընտրատարածքների վերաձեւման պատճառով ստիպված են մրցել միմյանց դեմ: Երկու կոնգրեսականներն էլ դեմոկրատներ են, հրեական ծագում ունեցող ամերիկացներ եւ երկուսն էլ` հայկական հարցերի երկարամյա ջատագովներ: Այս թեժ մրցապայքարում 30-րդ կոնգրեսական ընտրատարածքի ընտրողները կանգնած են բարդ ընտրության […]

Ազատ տնտեսական գոտիները Հայաստանն ավելի գրավիչ կդարձնեն ներդրողների համար. ՀՀ էկոնոմիկայի նախարար

Սեպտեմբերի 27-28-ը Հռոմում էր գտնվում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Այցի առաջին օրը Տիգրան Դավթյանը հանդիպումներ ունեցավ Իտալիայի տնտեսական զարգացման նախարար Կ.Պասսերայի եւ Իտալիայի արտաքին առեւտրի գործակալության նախագահ Ռ.Մոնտիի հետ: Հանդիպումների ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարը ներկայացրեց Հայաստանում առկա բիզնես մթնոլորտը եւ արտաքին ներդրումները խրախուսելու նպատակով ՀՀ կառավարության կողմից իրականացվող հետեւողական քայլերը: Նախարար Դավթյանն ընդգծեց Հայաստանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի