17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Միջազգային հանրությունը չպետք է հանդուրժի, թույլ չտա, որ Ադրբեջանը բանակցային գործընթացի քողի տակ շարունակի այս արկածախնդիր քաղաքականությունը. ՀՀ ԱԳՆ

Այսօր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Արգենտինայի ԱԳ նախարարի հետ ասուլիսի ընթացքում լրագրողի խնդրանքով անդրադարձել է Սաֆարովի դեպքի հետ կապված` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Հայաստանի բանակցային գործընթացը լքելու հնարավորությանը եւ դրա հետեւանքներին: Նալբանդյանը մասնավորապես ասել է. ” Դեպքը շատ վատ ազդեցություն ունի արդեն բանակցային գործընթացի վրա և ընդհանրապես տարածաշրջանային կայունության և անվտանգության վրա: Բայց փորձերը […]

Թուրքական կողմից որևէ միջնորդություն կամ միջամտության փորձեր ԼՂ հարցում բացառված են. ՀՀ ԱԳՆ

Վերջին շրջանում Թուրքիայի արտգործնախարարը և մի շարք այլ պաշտոնյաներ կրկին բարձրաձայնում են ղարաբաղյան բանակցությունները միջնորդելու մասին և նույնիսկ բանակցությունները Ստամբուլում անցկացնելու վերաբերյալ լրագրողի հարցին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է.  ” Թուրքական կողմից որևէ միջնորդություն կամ միջամտության փորձեր այս հարցում բացառված են: Թուրքիայի միջնորդության կամ միջամտության փորձերը հարեւան երկրներին վերաբերող հարցերում երբևէ որևէ դրական […]

Սահմանային Բերդի բնակիչը հանդամասից չի վերադարձել

Սեպտեմբերի 3-ին, ժամը 15.25-ին ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Տավուշի Բերդ քաղաքի բնակիչ՝ 1941 թ. ծնված Ա. Մելիքյանը սեպտեմբերի 2-ի վաղ առավոտյան նախիրն ուղեկցել է “Դուռնալու” կոչվող հանդամաս և չի վերադարձել: Տեղեկացնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր են մեկնել 6 հրշեջ-փրկարար: Որոնողական աշխատանքներին մասնակցել են նաև հարազատները, տեղի բնակիչները և 2 ոստիկան: Մթության և մառախուղի պատճառով […]

Ծեծել են ԿԸՀ նախագահին

Ախալքալաքի ընտրական հանձնաժողովի նախագահին ծեծի են ենթարկել հանձնաժողովի անդամները: Այս մասին տեղեկացնում են վրացական ԶԼՄ-ները: Ըստ հանձնաժողովի տվյալների` սեպտեմբերի 3-ին ընտրական հանձնաժողովի նախագահ Հասմիկ Մարանգոզյանին ընտրական հանձնաժողովի շենքում ծեծել են նույն հանձնաժողովի անդամներ մեդեա Նեպարիձեն, Նինո Փխակաձեն եւ “Վրացական երազանք” բլոկի նախագահ Բեժան Գունավան: ԿԸՀ-ը դատապարտում  է այդ փաստը եւ կոչ անում հանձնաժողովի անդամներին հարգել […]

ՀՀ-ն պատրաստ է անցկացնել ՀԱՊԿ արագ արձագանքման ստորաբաժանումների խոշորամասշտաբ զորավարժությունները

Այսօր տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում 2012թ. սեպտեմբերի 15-19-ը ՀՀ տարածքում “Փոխգործակցություն-2012” համատեղ զորավարժության նախապատրաստման և անցկացման նպատակով ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստը` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ: Բացման խոսքում Արթուր Բաղդասարյանը մասնավորապես նշեց. “Սեպտեմբերի 15-19-ը Հայաստանի Հանրապետության տարածքում տեղի կունենան ՀԱՊԿ արագ արձագանքման ստորաբաժանումների խոշորամասշտաբ զորավարժություններ, […]

Վթար “Զվարթնոցում”. “Լեքսուս”-ը բախվել էստակադային, 7 մետր ընկել ցած, 30 մետր գլորվել …

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում : Ժամը 11:00 -ի սահմաններում “Լեքսուս” մակնիշի 33 ԼT 103 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Երևանի Զվարթնոց օդանավակայանում, դեպքի մեկնման սրահ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էստակադային և 7 մետր ընկել ցած, որից հետո, մոտ 30 մետր գլորվելով, հայտնվել է բաց տարածքում: Ինչպես հայտնում է shamshyan. com կայքը, […]

Էդվարդ Նալբանդյանը ընդունել է արգենտինացի գործընկերոջը

Սեպտեմբերի 4-ին կայացավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ պաշտոնական այցով Երեւան ժամանած Արգենտինայի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի հանդիպումը: Ողջունելով հյուրին, նախարար Նալբանդյանը ասաց. “Այս տարի մենք նշում ենք հայ-արգենտինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20 ամյակը, և կարող ենք արձանագրել, որ Արգենտինայի հետ այս տարիներին մենք ունեցել ենք բավական ինտենսիվ շփումներ: Մենք կարևորում ենք հայ-արգենտինյան փոխգործակցության զարգացումը. […]

Տուգանեցին ծխելու համար

Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները օգոստոսի 27-ից  սեպտեմբերի 2-ն  ընկած ժամանակահատվածում  Երևան քաղաքում իրականացրած ծառայության ընթացքում Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք  են տեղափոխել 30 տրանսպորտային միջոց: Մեքենաներից 2-ի խլացուցիչներն առանց համապատասխան  թույլտվության  վերասարքավորած են եղել աղմուկով երթևեկելու համար, 2 մեքենաների վրա  տեղադրված են եղել  գերհզոր  հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ,  3 վարորդ  մեքենաները վարել […]

Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունը ` Սաֆարովի հարցով

“Ֆրանսիան իր մտահոգությունն է հայտնում օգոստոսի 31-ին ադրբեջանական իշխանությունների կողմից Սաֆարովին ներում շնորհելու վերաբերյալ: 2006 -ին վերջինս հունգարական արդարադատության կողմից դատապարտվել էր ցմահ բանտարկության` 2004 թ. Բուդապեշտում հայ սպայի աներեւակայելի սպանության համար: Ֆրանսիան, ինչպես եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում խորապես ներգրավված Մինսկի խմբի այլ համանախագահները, համարում է, որ այդ որոշումը կարող է լրջորեն […]

Ո՞վ է ընդդիմություն, ո՞վ է այլընտրանք, ո՞վ է այլընտրանքի կողքին

“Այն, ինչ ես տեսնում եմ, նախագահական  ընտրություններում  մեկ միասնական թեկնածուվ հանդես գալու հավանականություն չի ստեղծում”,- “Հենարան” մամուլի ակումբում այսօր անդրադառնալով  2013-ին կայանալիք նախագահական ընտրություններին, ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նրա խոսքով, ընդդիմություն ասվածը Հայաստանում չափազանց խառը եւ տարբեր է: “Ո՞վ է ընդդիմություն,  ո ՞ վ է այլընտրանք, ո ՞ վ է այլընտրանքի կողքին”,-նկատել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի