19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գալուստ Սահակյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ

 ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 15-ին հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիի հետ:

Ողջունելով դեսպանին՝ Գալուստ Սահակյանը հավաստիացրեց, որ ինչպես Իրանի նախորդ դեսպանները, պարոն Ռեիսին նույնպես ջերմության պակաս չի զգա Հայաստանում: Երկու հարեւան երկրների ու ժողովուրդների միջեւ հազարամյակների ընթացքում ձեւավորված ամուր կապերն ու պատմական-մշակութային ընդհանրություններն իրական հիմք ու խթան են քաղաքական, տնտեսական ու մշակութային հարաբերությունները էլ ավելի զարգացնելու համար: Երկու երկրների փոխգործակցությունը տարբեր ոլորտներում թեեւ տարեցտարի ավելի ու ավելի է ամրապնդվում ու զարգանում, բայց հարաբերությունների ակտիվացման հնարավորությունները շատ ավելի մեծ են ու հեռանկարային, եւ երկուստեք պետք է ամեն ինչ անել՝ դրանք կյանքի կոչելու համար:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը տեղեկացրեց, որ տարիներ շարունակ ինքը ղեկավարում է Հայաստան-Իրան բարեկամական խումբը, քաջատեղյակ է երկու երկրների քաղաքական ու տնտեսական հիմնախնդիրներին եւ միշտ կողմ է եղել ու ամեն ինչ արել՝ ամրապնդելու կառուցողական ու փոխշահավետ համագործակցությունը: Նա կարեւորեց խորհրդարանական ու ժողովրդական դիվանագիտության դերը երկու երկրների արդյունավետ ու կայուն հարաբերությունների զարգացման գործում:

“Երկու երկրների ու ժողովուրդների՝ դարերով ձեւավորված ավանդական կապերի ամրապնդման անհրաժեշտությունն էլ ավելի է մեծանում փոխշահավետ ռազմավարական ծրագրերի իրականացման տեսանկյունից: Մենք ցանկանում ենք, որ Իրանը շուտափույթ լուծի իր խնդիրները, քանզի ինչքան Իրանը կայուն լինի, այնքան մեր փոխհարաբերությունները ավելի կամրապնդվեն”,-ասաց Գալուստ Սահակյանը:

Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Ռեիսին շնորհակալություն հայտնեց ջերմ խոսքերի եւ ընդունելության համար ու հավաստիացրեց, որ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին նույն տեսակետն ունեն նաեւ Իրանի իշխանությունները: Նա հույս հայտնեց, որ կիրականացվեն տնտեսական ոլորտի փոխշահավետ ռազմավարական ծրագրերը, որոնց հետ կապված խնդիրները հանգամանորեն կքննարկվեն միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստում, կհստակեցվեն ժամկետներն ու անելիքները: Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսին Գալուստ Սահակյանին ներկայացրեց Իրանի խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբի նոր կազմը՝ փոխանցելով նաեւ խմբի անդամների՝ հայ գործընկերների հետ ակտիվ համագործակցելու պատրաստակամությունը:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ խորհրդարանական համագործակցությանը, քաղաքական ու տնտեսական հարաբերություններին ու տարածաշրջանային խնդիրներին վերաբերող այլ հարցեր:

Henaran.am-ին  տեղեկացնում են  ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ