19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայտնաբերվել է հին հայկական ժայռապատկեր, որի վրա IPHON է պատկերված /վիդեո/

Henaran.am-ի խմբագրությունը հաղորդագրություն է ստացել “Էկոպանել Շին” ընկերության էլեկտրոնային փոստից, որտեղ նշվում է, թե վերջերս` հոկտեմբերի 12-ին շինարարական աշխատանքների ժամանակ “Սիրող սրտեր” բնակելի թաղամասում հայտնաբերվել է հին հայկական ժայռապատկեր:

Ըստ հաղորդագրության, քարի վրա արված ժայռապատկերն ապշեցնում է իր բավական լավ պահպանվածությամբ: Ժայռապատկերի կենտրոնում պատկերված անհասկանալի իրը զարմանալիորեն նման է ժամանակակից սենսորային հեռախոսի:

Տարօրինակ առարկայի երկու կողմերում պատկերված են մարդանման էակներ, իսկ նրանցից մեկի կողքին կանգնած է այծ: Քարն այժմ հանձնված է փորձագիտական ուսումնասիրության: Եթե հաստատվի հնագույն հայկական ժայռապտկերի ծագումը, ապա վստահորեն կարելի է սպասել նորանոր բացահայտումների:

Կից ներկայացվում է տեսանյութի հղումը:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ