24 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Անկախության օրվան նվիրված ընդունելություն Պրահայում

Սեպտեմբերի 21-ին Չեխիայում ՀՀ դեսպանությունը Պրահայի համանուն հյուրանոցում կազմակերպել էր ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձին: Միջոցառմանը ներկա էին Չեխիայի Պառլամենտի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի մի շարք անդամներ, ՉՀ ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչներ եւ այլ պաշտոնյաներ, երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, Չեխիայի հասարակայնության, մշակութային եւ գործարար շրջանակների ներկայացուցիչներ, լրագրողներ, չեխահայ համայնքի բազմաթիվ անդամներ, ինչպես նաեւ […]

Արցախի կառավարության կազմը հաստատված է

Ղեկավարվելով ԼՂՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի 4-րդ կետով` Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 22-ին ստորագրել է հրամանագիր հանրապետության կառավարության անդամներ նշանակելու մասին, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի  աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Հրամանագրի համաձայն` հաստատվել է կառավարության հետեւյալ կազմը. Արթուր Ալեքսանդրի Աղաբեկյան`  ԼՂՀ փոխվարչապետ Զոյա Մանվելի Լազարյան` առողջապահության նախարար Արարատ Աշոտի Դանիելյան `   արդարադատության նախարար Լեւոն Ստեփանի […]

Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայ օգնության ֆոնդի նախագահին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արևելյան թեմի առաջնորդ, Հայ օգնության ֆոնդի նախագահ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին կառավարությունում վարչապետը նշել է. “Մենք մեծապես կարևորում և բարձր ենք գնահատում ՀՕՖ-ի գործունեությունը, որը Հայաստանում իրականացրել է բազմաթիվ մարդասիրական և բարեգործական աշխատանքներ”: Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը նախ շնորհավորել է վարչապետին Հայաստանի անկախության տոնի […]

Ռետինե ծծակը կանխում է տղաների հուզական զարգացումը

ԱՄՆ-ի Մեդիսոն-Վիսկոնսին համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ ռետինե ծծակը բացասաբար է անդրադառնում երեխայի հուզական զարգացման վրա: Նորածինները շրջակա միջավայրի հետ սովորում են փոխգործակցել նմանակման միջոցով` նրանք կրկնօրինակում են  դեմքի արտահայտությունները, որոնք տեսնում են մեծահասակների մոտ: Պարզվում է, որ եթե տղա երեխաներին ծծակ են տալիս, այն խանգարում է այդ գործընթացին: Աղջիկ երեխաներին դա չի վերաբերում: ԱՄԿ-ը […]

Ալիեւի հայտարարությունը ինքնախոստովանություն է. Շարմազանով

Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում դիվանագետների հետ հանդիպմանը հայտարարել է, որ անկախության ժամանակահատվածի վրա հայացք նետելով կարելի է տեսնել, որ այս 20 տարիների ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ անդունդն ավելի է մեծացել: Ալիեւի այս հայտարարության կապակցությամբ կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը. “Ադրբեջանի ղեկավարի այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, […]

Սերժ Սարգսյանը շնորհավորել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանին՝ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ, մաղթել առողջություն, երջանկություն և հետագա արգասաբեր գործունեություն: Henaran.am-ին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից: 

Ամեն օր մեքենան սպանում է ավելի քան 3000 մարդու

Այսօր “Առանց ավտոմեքենայի” միջազգային օրն է: Այս օրը ծնվել է 1998թ-ին Ֆրանսիայում: Դեռևս այն ժամանակ օրը նշում էր մոտ 2 տասնյակ քաղաք: Սակայն արդեն 3 տարի անց շարժմանը պաշտոնապես միացել է 35 երկրների ավելի քան 1000 քաղաք: Ըստ համացանցի տվյալների` ամեն օր մեքենան սպանում է ավելի քան 3000 մարդու, իսկ յուրաքանչյուր րոպեում հոսքագծից դուրս է […]

Մադրիդյան կոնֆլիկտը շարունակվում է. հերթը հասավ Ռամոսին

Արքայական ակումբի կիսապաշտպան Սերխիո Ռամոսն, ըստ իսպանական լրատվամիջոցների, կարող է այս  մրցաշրջանի ավարտից հետո լքել ‘Ռեալը”: Պատճառը կրկին ակումբի պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն է, ով ընդգծված վերաբերմունք ունի ոմանց նկատմամբ: ‘Մոուրինյոն հանդերձարանում տարբերակված վերաբերմունք ունի ֆուտբոլիստների նկատմամբ: Առկա է տարաբաժանում՝պորտուգալական կլանի՝ Մոուրինյոյին մերձավոր խաղացողների և Ռամոսի պես՝ իրենց մեկուսացված զգացողների միջև: Խաղացողն ու մարզիչը միմյանց […]

Վրացական բանտերում նկարահանած տեսանյութերը դեպքերի զարգացման արդյունք է, ոչ թե միտում.վրացագետ

Վրացագետ Ջոնի Մելիքյանն այսօր` սեպտեմբերի 22-ին, կայացած ասուլիսում կարծիք հայտնեց, որ վրացական բանտերում տիրող իրական պատկերը լուսաբանող տեսանյութերի հրապարակումը  խորհրդարանական ընտրություններից առաջ դեպքերի զարգացման արդյունք է, ոչ թե միտում: Նրա կարծիքով` վրացական բանտերում կիրառված բռնությունների շուրջ սկանդալը երկար տարիների ընթացքում կուտակված խնդրի արդյունքն է, իսկ այդ խնդիրը նրանում է, որ բանտերը չափից դուրս շատ են լցված` 20-30 տոկոսով […]

“Մուսուլմանների անմեղությունը” նոր զոհերի պատճառ է դառնում

Մուհամեդ մարգարեի հանդեպ սիրո օրը Պակիստանում վերածվել է սգո օրվա: Երկրի տարբեր քաղաքներում 19 մարդ զոհվել եւ տասնյակները վիրավոր են “Մուսուլմանների անմեղությունը” ֆիլմի դեմ կազմակերպված ցույցերի արդյունքում, հաղորդում է “НТВ”-ն: Մարգարեի սիրո տոնն էլ հենց հայտարարված էր կրոնական արժեքների պաշտպանության օր: Ըստ մի տարբերակի` ցուցարարների վրա կրակել են ոստիկանները, ըստ մյուս տարբերակի` սադրիչները: Պակիստանի մայրաքաղաք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի