07 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարել

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած արտահերթ նիստում սահմանել է Հակո և Նոյակերտ համայնքների 2012թ. նոյեմբերի 4-ի և Գոգհովիտ համայնքի նոյեմբերի 18-ի տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև: “Ընտրություններ” ավտոմատացված համակարգի միջոցով իրականացրած բաշխումն ունի հետևյալ տեսքը`

Հակո համայնքի տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ` Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, տեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղար` “Բարգավաճ Հայաստան“ կուսակցության ներկայացուցիչ, Նոյակերտ համայնքի տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ` Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, տեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղար` “Բարգավաճ Հայաստան“ կուսակցության ներկայացուցիչ,

Գոգհովիտ համայնքի տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ` Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, տեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղար` “Հայ Յեղափոխական Դաշնակցություն“ կուսակցության ներկայացուցիչ:

Պայմանավորված թիվ 17 և թիվ 32 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նստավայրերի փոփոխությամբ` արտահերթ նիստում փոփոխություն է կատարվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի` 2012թ. հունվարի 12-ի “Ազգային ժողովի մեծամասնական ընտրատարածքներ կազմավորելու, ընտրատարածքները համարակալելու և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նստավայրերը սահմանելու մասին“որոշման մեջ:

Henaran.am-ին տեղեկացնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ