16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

“Ալիանս Ֆրանսեզ” -ը նոր շենք ունի

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է ֆրանսիական “Ալիանս Ֆրանսեզ” հասարակական կազմակերպության նոր ուսումնական մասնաշենքի բացմանը: Կառավարության ղեկավարը շրջել է մասնաշենքով՝ ծանոթացել վերջինիս կրթական հնարավորություններին և ծրագրերին:

“Այսօրվա մեր հանդիպումն ունի երկու խորհուրդ. Հայաստանը պաշտոնապես դարձավ Ֆրանկոֆոնիայի համաշխարհային ընտանիքի լիիրավ անդամ, իսկ հայաստանյան ” Ալիանս ֆրանսեզ ” -ը բացեց իր նոր մասնաշենքը, ինչը հնարավորություն կտա լավագույնս շարունակել կազմակերպության գործունեությունը: Համոզված ենք, որ “Ալիանս ֆրանսեզ”-ի միջոցով հնարավոր կլինի խթանել նաև մեր երկրի եվրաինտեգրման գործընթացը ” ,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը հավաստիացրել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է մեր երկրում ֆրանսերենի տարածման գործում: Կառավարության ղեկավարը շեշտել է, որ հայ ժողովուրդը հատուկ վերաբերմունք է տածում Ֆրանսիայի նկատմամբ, ինչը լավ հիմքեր է ստեղծում մեր երկրում Ֆրանկոֆոնիայի շարժման լայն տարածման համար:

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի տարածքում 10 տարվա գործունեությունից հետո ” Ալիանս Ֆրանսեզ ” -ը տեղափոխվել է Մոսկովյան 3 հասցեում գտնվող նոր մասնաշենք:  ” Ալիանս Ֆրանսեզ ” -ի նպատակն է ընդլայնել իր գործունեությունը և մատչելի լինել ավելի լայն հասարակության համար՝ առավել ընդարձակ տարածքում: Կազմակերպության գործունեության հիմնական ուղղություններն են՝ լեզվի ուսումը, ուսուցիչների շարունակական վերապատրաստումը, Ֆրանսիայի մշակույթի տարածումը:

Henaran.am-ին տեղեկացնում է կառավարության լրատվական ծառայությունը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ