16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հիմա էլ “Մարիաննա”-ի թթվասերն է ժամկետից առաջ ընկել, այն պետք է արտադրվեր վաղը

“Ֆեսբուք” սոցիալական ցանցում հայտնվելէ  մի լուսանկար, որտեղ պատկերված է “Մարիաննա” ընկերության թթվասերը` արտադրության ժամկետի ” 16.10.2012 ” մակագրությամբ: Փաստորեն, կրկին սպառողական շուկայում է հայտնվել սննդամթերք, որի արտադրության ժամկետը մեկ օր առաջ է ընկել:

Լուսանկարը սոցիալական ցանցում տեղադրած օգտատերը մասնավորապես գրում է. “Ժողովուրդ ջան, “Մարիաննա” ընկերության այս թթվասերը արտադրվելու է վաղը՝ 16.10.2012 թվականին, իսկ այսօր ինքն արդեն վաճառքում է: Դեռ ոչ շատ վաղուց նշված խնդիրը ձվերի շուկայում էր, իսկ հիմա էլ կաթնամթերքում:

Իսկ ու՞ր են նայում սպառողների շահերի պաշտպանները եւ այլ պատկան մարմինները: Թե՞ Հայաստաւմ գործում է որոշակի ժամանակի մեքենա, որը թույլ է տալիս այսօր վաճառել այն, ինչ արտադրվելու է վաղը”:

Օրեր առաջ Henaran.am-ն անդրադարձել էր նմանատիպ խնդրի: Մեր ընթերցողը հոկտեմբերի 8-ին  խմբագրություն էր բերել 12.10.12 մակնշմամբ “Արաքս” թռչնաֆաբրիկայի արտադրած ձվեր:

Դատելով այս փաստերից, կարելի է ենթադրել, որ  սննդամթերքի  վրա նշված արտադրության ժամկետից օրեր առաջ տվյալ ապրանքը, շուկա առաքելը,  որն արդեն իսկ կարող է կասկածելի որակի լիներ,  “բարի ավանդույթ” ու իսկ սպառողին խաբելը` տարածված պրակտիկա է դարձել:

Henaran.am-ը եւս մեկ անգամ փաստի վրա հրավիրում է ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ուշադրությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ