17 Հունվարի, Saturday, 2026
KFC

Խաչատուր Սուքիասյանի օրակարգում առաջադրվելու հարց չկա՞

Գործարար Խաչատուր Սուքիասյանի օրակարգում 2013 թվականի փետրվարին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին առաջադրվելու հարց չկա:

Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասել է Խաչատուր Սուքիասյանի մամլո խոսնակ Աննա Մկրտչյանը` անդրադառնալով մամուլով շրջանառվող այն տեղեկությանը, թե Խաչատուր Սուքիասյանը ոգեշնչվելով Վրաստանի խորհրդարանական ընտրությունների օրինակից, մտադիր է առաջադրել իր թեկնածությունը:

“Օրակարգում նման հարց չկա: Նման ցանկության դեպքում Ձեզ անպայման կտեղեկացնենք”,- Henaran.am-ին փոխանցել է Աննա Մկրտչյանը:

Նշենք, որ Խաչատուր Սուքիասյանը Հայաստանում է գտնվում եւ զբաղվում է տնտեսագիտական վերլուծություններով:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ