07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մյասնիկյան պողոտայի մի հատվածում վաղը կդադարեցվի երթեւեկությունը

Երեւանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Մյասնիկյան պողոտայի վերակառուցման ու ասֆալտապատման շինարարական աշխատանքներն իրականացնելու նպատակով, հունիսի 29-ին , առավոտյան ժամը 7:00-ից մինչեւ հուլիսի 1-ի ժամը 18:00-ը, ժամանակավորապես կդադարեցվի երթեւեկությունը Մյասնիկյան պողոտայի` Աճառյան փողոցի ուղեանցից մինչեւ Հերացի փողոց իջնող հատվածում: Որպես այլընտրանքային ավտոճանապարհ՝ վարորդներին առաջարկվում է  Նոր Նորք վարչական շրջանից դեպի փոքր կենտրոն երթեւեկել  Դավիթ Բեկի փողոցով կամ […]

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմից ամենաշատը կտուժի Վրաստանը. Վաշաձե

Եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմ սկսի, հաղթող կլինի Ռուսաստանը, որը հօգուտ իրեն կկարգավորի Հարավային Կովկասի խնդիրը: Իսկ ամենաշատը կտուժի Վրաստանը, քանի որ Ռուսաստանն այս անգամ էլ կփորձի Լեռնային Ղարաբաղի միջոցով ուժ գործադրել Վրաստանի վրա: “civil.ge”-ին տված հարցազրույցում նման տեսակետ է ներկայացրել Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն` ընդգծելով, որ իրենց համար կարեւոր է ԼՂ խնդրի […]

Նոր քարտով վճարումներ կկատարենք նաեւ ինտերնետ միջավայրում/վիդեո/

Երեք գործընկերների կողմից թողարկվել է  քարտ, որը շուրջօրյա հնարավորություն կընձեռի օգտվել վիրտուալ հաշիվներում առկա փողերից: Հայաստանում Էլեկտրոնային փողի օգտագործման նոր հնարավորություններն այսօր “Հենարան” ակումբում լրագրողներին ներկայացրին նորույթի թողարկման առաջին եւ առայժմ միակ թույլտվությունն ստացած “Իդրամ” ընկերության տնօրեն Գայանե Ստեփանյանը, տնօրենի խորհրդական Գեւորգ Պողոսյանը եւ ՛՛Պրոմեթեյ՛՛ բանկի վարչության նախագահի տեղակալ Կարեն Եղիազարյանը: “Իդրամ” համակարգի,  Վիզա մաստեր […]

Ինչ հիշաչար մարդ եք, մոռացեք Դոմինգոյին. Գագիկ Բեգլարյան /վիդեո/

 Այսօր՝  կառավարության նիստից հետո, Երեւանի նախկին քաղաքապետ, կապի եւ տրանսպորտի գործող նախարար Գագիկ Բեգլարյանը նախարարի պաշտոնում  առաջին ճեպազրույցը տվեց լրագրողներին: Ուշագրավ է, որ Գագիկ Բեգլարյանը սկզբում լրագրողների հարցերին կցկտուր պատասխաններ տվեց եւ արագ հեռացավ կառավարության շենքից: Կառավարության շենքի առջեւ արդեն Գագիկ Բեգլարյանին իրենց մտահոգություններով մոտեցան իրացման գոտու բնակիչները: Մի փոքր անց նախարարը կրկին վերադարձավ կառավարության […]

ՀՀ դեսպանը Կանադայի Սենատին երախտագիտություն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման որոշման համար

Հունիսի 27-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպեց Կանադայի Սենատի նախագահ Նոել Կինսելլային: Քննարկման հիմնական թեման հայ-կանադական միջխորհրդարանական հարաբերություններն էին, եւ երկու կողմերը գոհունակությամբ շեշտեցին դրանց բավարար մակարդակը: Դեսպան Եգանյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը՝ շնորհակալություն հայտնելով կանադական կողմին հավասարակշիռ դիրքորոշման համար: ՀՀ դեսպանը երախտագիտություն հայտնեց Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման որոշման համար՝ նշելով, որ ցեղասպանության […]

10 հազար ապահովագրված անձինք դիմել են ապահովագրական ընկերություններին

20 տարի առաջ սրտամկանի ինֆարկտի բուժումը տեւում էր ամիսներ,  եւ հիվանդների մի մասն այդպես էլ հաշմանդամ էր մնում: Այսօր մարդը կարող է  վիրահատվել կամ ստենդավորման ենթարկվել եւ  1-2 օր հետո աշխատանքի վերադառնալ: ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր լրագրողների հետ զրույցում, սա բերելով որպես  զարգացման եւ առաջընթացի օրինակ, նշեց, որ կառավարությունը […]

Ողբերգական սպանությունների հեղինակը գերեզմանը նախապես չէր փորել

Տավուշի մարզի Նավուր գյուղի համայնքի ղեկավար Արամ Նիգոյանը Henaran.am-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունը, որ երեկ իր կնոջն ու նրա հարազատներին սպանած  53-ամյա Վալենտին Սարգսյանը նախապես իր գերեզմանը փորել էր: Հիշեցնենք, որ երեկ Վալենտին Սարգսյանը մտել էր աներոջ տուն եւ հայհոյանքներ տալով այնտեղ գտնվող իր կնոջը, աներորդուն, նրա կնոջը եւ մի քանի հոգու, սպառնացել էր, որ […]

Հին նմուշի վարորդական վկայականների գործողության ժամկետն ավարտվում է հունիսի 30- ին

“Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին” Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” ՀՀ օրենքի համաձայն, գործողության ժամկետի նշում չունեցող (հին նմուշի) վարորդական վկայականների գործողության ժամկետն ավարտվում է 2012 թվականի հունիսի 30- ին, որից հետո այդ վկայականներով տրանսպորտային միջոց վարելը կառաջացնի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված վարչական պատասխանատվություն` նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով (5000 […]

Մանուչարյանը` բարոյականության եւ քաղաքակնության մասին

“Ղարաբաղ” կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը լրագորղների հետ հանդիպմանը գերադասեց Հայաստանի ներքաղաքական խնիրդներին քիչ անդրադառնալ: Նա համոզված է , որ այն, ինչ Հայաստանում համարում ենք քաղաքականություն՝ հեռու է դասական քաղաքականությունից:Սակայն այնուամենայիվ, իր կարծիքով ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում առանձին թեկնածու է առաջադրելու, բայց անունը չասաց:  Մանուչարյանը նաեւ ակնակալիքներ չունի կառավարության ծրագրից: “Մենք մի մեծ փոշեծծիչ ենք դրել Հայաստանի […]

Բժիշկները հեռացրել են չծնված երեխայի քաղցկեղային ուռուցքը

Ամերիկյան Ֆլորիդա նահանգի “Jackson Memorial Hospital” հիվանդանոցի վիրաբույժներին հաջողվել է բարդագույն վիրահատություն կատարել: Նրանք կարողացել են հեռացնել դեռեւս չծնված երեխայի բերանի մոտ առաջացած քաղցկեղային ուռուցքը: Բժիշկները կարծում են, որ այդ գործընթացը եզակի է, քանի որ ուռուցքը հայտնաբերվել է հղիության 17-րդ շաբաթում: Այդ ժամանակ ապագա մայրիկ Թեմմի  Գոնսալեսին հայտնել են, որ պտուղի մոտ հայտնաբերվել է քաղցկեղի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի