07 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Հաջորդը Ծառուկյա՞նն է

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նոր ուսումնասիրություններ է անցկացրել նախագահական ընտրությունների հավանական արդյունքների վերաբերյալ: Այս մասին սոցիոլոգը հայտնեց Henaran.am-ի հետ զրույցում:

Նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ նախագահական ընտրություններում առաջատարը լինելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահին հետևում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Ինչպես  նշեց Ադիբեկյանը, շատերի համար անսպասելի էր այն, որ միայն վերոնշյալ անձինք են համարվում հավանական թեկնածուներ և նոր դեմքեր նախագահական ընտրությունների նախաշեմին չկան:

“Երևի ՛՛Հանրապետականները՛՛ կորոշեն, թե ով է լինելու երկրորդը, և եթե նախագահ դառնա Սերժ Սարգսյանը, ապագա հինգ տարվա ընթացքում կպատրաստի հաջորդին: Թեկուզև հաջորդը լինի Գագիկ Ծառուկյանը, նրա համար էլ է դժվար լինելու, կանգնելու է նույն խնդիրների առջև՛՛,-եզրափակեց Ահարոն Ադիբեկյանը:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ