11 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

140 տարբեր օբյեկտներ ապահովված են WiFi համակարգով

Մայրաքաղաքում շարունակվում են քաղաքապետարանի 2012թ-ի ծրագրերով նախատեսված աշխատանքները: Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ արդեն ասֆալտապատվել է 1մլն 800 հազ. քմ ճանապարհ, զուգահեռ իրականացվել են նաև 330.000 գծամետր ճաքալցման աշխատանքներ: Տարեկան ծրագրով արդեն ավարտվել են նաև յոթ վերգետնյա անցումների կառուցման և շքամուտքերի վերանորոգման աշխատանքները: Հանձնարարվել է հսկողություն սահմանել փողոցների, ուղեանցերի ու կամուրջների տարածքների հիմնանորոգման […]

Վարչապետը հանձնարարել է Քասախ գետի վրա կամուրջ կառուցել

ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ կառավարությունը, հրատապ ծրագրի շրջանակներում, Արագածոտնի մարզի Օշական գյուղում կառուցվելիք կամրջի շինարարության համար հատկացրել է համապատասխան ֆինանսական միջոցներ: Կամուրջը նախատեսված է ինչպես մարդատար, բեռնատար մեքենաների, այնպես էլ հետիոտնի համար: Նշենք, որ ՀՀ Արագածոտնի մարզի Օշական համայնքի բնակիչները ՀՀ վարչապետին ուղղված նամակով խնդրել էին կամուրջ կառուցել Քասախ գետի վրա` Օշականի մանկական առողջարանի հարևանությամբ: Խնդիրն […]

Ալեքսանդր Արզումանյանն ու Խաչատուր Քոքոբելյանը՝ ՛՛Ժառանգության՛՛ խմբակցությունից դուրս

՛՛Ազատ դեմոկրատներ՛՛ կուսակցությունը հայտարարություն է տարածել, որ իրենց կուսակցականներ Ալեքսանդր Արզումանյանն ու Խաչատուր Քոքոբելյանն այլևս չեն ներկայացնում ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցությունը: ՛՛Վերջին շրջանում ՛՛Ազատ դեմոկրատներ՛՛ և ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցությունների շուրջ ընթացող գործընթացներն անընդունելին են մեր քաղաքական ուժի համար և մենք ափսոսանք են հայտնում, որ դաշինքը պահպանելուն ուղղված մեր բոլոր ջանքերը փոշիացվեցին: Ուստի, հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, ՛՛Ազատ […]

iPhone-ով ժայռապատկերի առեղծվածը բացահայտված է /վիդեո/

Վերջերս` սույն թվականի հոկտեմբերի 12-ին շինարարական աշխատանքների ժամանակ “Սիրող սրտեր” բնակելի թաղամասում հայտնաբերվել էր մի քարաբեկոր որի, վրա տարօրինակ ժայռապատկերներ էին արված: Ժայռապատկերի կենտրոնում պատկերված անհասկանալի իրը զարմանալիորեն նման էր ժամանակակից սենսորային հեռախոսի: Գտածոն “Էկոպանել Շին” ընկերության ղեկավարության կողմից հանձնվել էր հատուկ փորձագիտական ուսումնասիրության: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ քարը փորագրված է մոտավորապես   1-2 տարի […]

Նախագահական ընտրությունների ընթացքից է կախված լինելու ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացան տեմպը. Տրայան Հրիսթեա

“Հայաստանի համար էական է շարունակել դինամիկ եւ հանձնառու բարեփոխումները, որոնց Եվրամիությունն ուշի ուշով հետեւելու է”,-այսօր “Աջակցություն Հայաստանում 2 ընտրական փուլերին” ԵԱՀԿ եւ ԵՄ կողմից իրականացվող ծրագրի ընթացքի ներկայացմանը հայտարարեց ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան: Նրա խոսքով` Եվրամիությունը պատրաստակամ է աջակցել ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքին` “ավելին ավելիի” սկզբունքով: “Եվրամիությունը պատրաստակամ է աջակցել այս գործընթացներին, […]

Օծվեց Աղավնատուն գյուղի նորակառույց եկեղեցին

Հոկտեմբերի 21-ին  Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում ձեռամբ Արմավիր թեմի առաջնորդ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի և մասնակցությամբ Արմավիրի թեմի հոգևոր դասի կատարվեց նորակառույց Սուրբ Աննա վեհաշուք եկեղեցու օծման արարողություն: Եկեղեցու օծմանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը,  եկեղեցու ազնիվ բարերար` մոսկվաբնակ Վահան Ավագյանը` իր ընտանիքի հետ,  Ազգային ժողովի պատգամավորներ, համայնքապե Աշոտ […]

Էդուարդ Շարմազանովը ամփոփեց ԱՊՀ ՄԽՎ համաժողովի արդյունքները

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 22-ին հրավիրված մամլո ասուլիսում ամփոփեց Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած ԱՊՀ ՄԽՎ համաժողովի արդյունքները: Համաժողովը, որտեղ ելույթ է ունեցել նաեւ Էդուարդ Շարմազանովը, վերաբերել է մարդու իրավունքների հարգման տեսանկյունից իրավախախտումների կանխարգելմանը եւ կիբերտարածությունում հանցագործությունների դեմ պայքարին: ԱԺ փոխնախագահը նշեց, որ իր ելույթում անդրադառնալով ռասիզմի եւ քսենոֆոբիայի դեմ ինտենսիվ պայքարի անհրաժեշտությանը, […]

Հայաստանը՝ խոհարարների օլիմպիադայի ոսկե մեդալակիր

 Հոկտեմբերի 5-10-ը Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում կայացած խոհարարական արվեստի օլիմպիադային Հայաստանը արտ-կլաս անհատական կատեգորիայի մրցույթում արժանացել է միանգամից երկու ոսկե մեդալի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման խոսեցին մեդալակիրները՝ ոսկվայաբնակ Վերա և Ռենա Հովհաննիսյան քույրերը, ովքեր առաջին անգամ են հանդես եկել Հայաստանի դրոշի ներքո: Ինչպես նշեց  ՛՛Խոհարարների հայկական ասոցիացիայի՛՛ ավագ մասնագետ Վերա Հովհաննիսյանը, սա իր միակ հաղթանակը չէ: […]

Բանդայի գործով` բացարկ դատախազին /վիդեո/

Երկուշաբթի, հոկտեմբերի 22-ին  Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանում շարունակվեց հայտնի“բանդայի” գործի դատավարությունը: Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի Արտուշ Հակոբյանը  (“Սուրիկի լավաշ”-ի սեփականատիրոջ որդին),  Դավիթ Գալստյանը,  Սամվել Դավթյանը,  Արման Դալլաքյանը,  Արթուր Մանուկյանն ու  Քյարամ Ամոյանը մեղադրվում են մի շարք պաշտոնյաների առանձնատների վրա ավազակային հարձակումներ կատարելու մեջ: Նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը անցած նիստում հետաձգեց դատը, քանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված