15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նոր էներգաբլոկի կառուցման համար կառավարությունը միջոցներ չի հատկացրել պետբյուջեից

“Առ այսօր ավելի քան 110 մլն դոլար ներդրում է կատարվել միայն գորոծող էներգաբլոկի անվտանգության մակարդակի բարձցաման ուղղությամբ: Ես չեմ կարող համաձայնել ձեր մտավախությանը կապված ատոմակայանի, մասնավորապես ռեակտրի մետաղի հետ, դա հետազոտություներում ամենաառաջնային խնդիրն է և այս պահին մտահոգիչ տենդենցներ չեն արձանագրվել”,-այսօր խորհրդարանում ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եկող տարվա պետբյուջեի քննարկման ժամանակ` ի պատասխան ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հարցին, ասաց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը: Նախարար Արմեն Մովսիսյանը քննարկմանը ներկա չէր:

Արմեն Սիմոնյանի խոսքով, գործող էներգաբլոկի ռեսուրսը բարձացնելու համար նախագիծ կներկայացվի կառավարություն՝ 10 տարով երկարաձգելու էներգաբլոկի շահագործման ժամկետը: Այս հարցում միջազգային հանրության վերաբերմունքը, ըստ նրա, դրական է:

Ինչ վերաբերվում է նոր միջուկայնին էներգաբլոկի կառուցմանը, փոխնախարարի խոսքով,  դեռեւս  միջոցների հայթայթման աշխատանքեր են տարվում: Բանակցություներն ընթանում են  և Ռուսաստանի, և այլ երկրնեի հետ: “Հաջորդ տարվա  բյուջեով նախատեսված չեն, և մեր որոշումն է, որ առավելագույնս բյուջեի վրա չդնել այդ ֆինանսավորումը”,-ասաց էներգետիկայի փոխնախարարը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ