26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Դարձյալ խնդիրներ “Արմավիայի” հետ

‘Արմավիա’ ավիրաընկերությունը կողմ է, որ ‘Զվարթնոց’ օդանավակայանը թռիչքի համար կենտրոնի կատարած օդերևութաբանական կանխատեսման ծառայությունը դադարեցնի:

‘Եթե այդ ծառայությունը չլինի, մենք ավելի ուրախ կլինենք, մեզ դա ձեռք է տալիս, քանի որ  մենք նույն ծառայությունից կարող ենք օգտվել աերոնավիգացիայից’, -Henaran.am-ի հետ զրույցում ասաց ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան:

Նշենք, որ այսօր ‘Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն’ ՓԲ ընկերության փոխտնօրեն, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար  Պավել Մանուկյանը հայտարարել է, որ յուրաքանչյուր թռիչքի համար կենտրոնի կատարած օդերևութաբանական կանխատեսման դիմաց Հայաստանի ազգային ավիափոխադրողը պետք է վճարի 33 հազ. դրամ, ինչը չի կատարում կամ մասամբ է կատարում շուրջ երկու տարի:

Իսկ դրա արդյունքում իր հերթին հարկային մարմիններին 14,5 մլն դրամ պարտք է կենտրոնը: Մանուկյանը սպառնացել էր, որ եթե  չվճարվի իր պարտքը, ապա իր գործունեությունը կդադարեցնի, հետևաբար չվերթները կիրականացվեն առանց օդերևութաբանական կանխատեսման:

Սակայն ծառայության դադարեցումը ֆինանսական առումով ևս ձեռնտու է ‘Արմավիային’: Ավետիսովայի խոսքով` դա ընկերության համար ավելորդ փող է:

‘Իրենց մենք ամեն չվերթի համար 60 դոլարին համարժեք դրամ ենք վճարում և դա շատ թանկ է’,-նշեց մամուլի քարտուղարը` հավելելով, որ իրենք օդանավակայանին հայտ են ուղարկել, որպեսզի նրանք վերանայեն գումարի չափը:  ‘Արմավիան’ առաջարկում է վճարել ոչ թե յուրաքանչյուր չվերթի հաամար, այլ օրական տարիֆ սահմանել:

‘Իրենք մեր հարցին չեն պատասխանել: Մենք էլ իրենց ասացինք, որ մինչև դուք չպատասխանեք, մենք ձեր պահանջները չենք կատարի’, -պարզաբանեց Ավետիսովան:

Ինչ վերաբերում է պարտքի չափին, որը, Պավել Մանուկյանի խոսքով, 94 մլն դրամ է կազմում, ‘Արմավիայից’ չեն մեկնաբանում:

Նշենք, որ այժմ ‘Արմավիայի’ չվերթները իրականացվում են առանց խոչընդոտների:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ