04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հրանուշ Խառատյանը կասկածում է Ռուբեն Հայրապետյանի ստորագրությանը/վիդեո/

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ երեք նիստերի դահլիճում սկսվեց  ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հայցի դատավարությունն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի: Հայցվորը  Հայրապետյանից պահանջում է ներողություն խնդրել իր արժանապատվությունն ու գործարար համբավը ոտնահարելու համար:

Ի դեպ նույն դատարանի թիվ ութ դահլիճում էլ ժամը 14.30-ից շարունակում է “Հարսնաքարի” գործով դատավարությունը:

15.30 Ռուբեն Հայրապետյանը դատական նիստին չի ներկայացել: Դատարանում են նրա ներկայացուցիչները Սայաթ Բադալյանը ու Կարեն Պետրոսյանը:  Հրանուշ Խառատյանը դատարանում է իր ներկայացուցչի փաստաբան Մհեր Արշակյանի հետ:

Վերջինս միջնորդեց դատարանին ստուգել Ռուբեն Հայրապետյանի ստորագրության իսկությունը, որ ինքն է ստորագրել: Հայրապետյանի ներկայացուցիչ Պետրոսյանն  ասաց, որ օրենքը չի արգելում լիազորել որեւէ մեկին: “Կարծում եմ Հայրապետյանը լրատվամիջոցներից գիտի դատական գործի մասին եւ հաստատապես չի կեղծի, իմաստ էլ չկա”,-ասաց փաստաբանը:

Հրանուշ Խառատյանի փաստաբանը հայտարարեց, որ ինքը կասկածում է եւ միջնորդում է դատարանին Հայրապետյանին կանչել դատարան հաստատելու ստորագրությունը կամ էլ ներկայացնի նոտարական վավերացում:

Հրանուշ Խառատյանն էլ է կասկածում, որ առաջիկայում կարող է պրոբլեմներ ունենալ տարբեր փաստաթղթերի հետ: “Ֆրանսիական լրատվամիջոցում, որից էլ բխեց այս հայցը, Հայրապետյանը Ծառուկյանի մասին տեսակետ էր հայտնել: ԲՀԿ խոսնակը հետո հերքեց, որ Հայրապետյանը նման բան չի ասել, ու Հայրապետյանի պատասխանը չեղավ: Սա է կասկածներ տալիս”,-ասաց տիկին Խառատյանը:

“Ենթադրենք Ռուբեն Հայրապետյանը չի ստորագրել, սա նշանակում է կեղծիք, եւ դա պիտի պարզվի այլ իրավասու մարմիններում: Դատարանը դրա տեղը չի եւ հայցվորը, նրա ներկայացուցիչը կարող են վիճարկել դա: Ես դեմ եմ Ռուբեն Հայրապետյանին դատարան կանչելու միջնորդությանը”,-ասաց պատասխանողի ներկայացուցիչը:

16.oo Դատավոր Արսեն Բաբայանը հայտարարեց կես ժամ ընդմիջում եւ մտավ խորհրդակցական սենյակ քննարկելու միջնորդությունը:

16.30 Դատավորը բավարարեց միջնորդությունը եւ հաջորդ դատական նիստը նշանակեց նոյեմբերի 22-ին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ