15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հույները կրկին դժգոհ են

Հունաստանում 48 ժամյա համընդհանուր գործադուլ է հայտարարված` բյուջետային ծախսերը կրճատելու` կառավարության վարած քաղաքականության դեմ: “BBC News”-ի հաղորդմամբ` գործադուլին մասնակցում են տրանսպորտի աշխատակիցները, իրավաբանները, տաքսու վարորդները, լրագրողները, հիվանդանոցների աշխատակիցները:

“Associated Press”-ի տվյալներով` կփակվեն նաեւ դպրոցները, հարկային հաստատությունները եւ պետական կառավարման օրգանները:

Գործադուլն, ինչպես միշտ, կուղեկցվի բողոքի ակցիաներով Աթենքում: Քանի որ մեծ է բախումների հավանականությունը, ոստիկանությունն արդեն շրջափակել է կառավարական շենքերի հարեւանությամբ գտնվող փողոցները: Գործադուլի առաջին օրը համընկնում է խիստ տնտեսական քայլերի նոր փաթեթի խորհրդարանական քննարկումների հետ: Նոր փաթեթը նախատեսում է կրճատել թոշակների չափսը, նվազեցնել թոշակի անցնելու տարիքը, ինչպես նաեւ աշխատավարձերի, նպաստների եւ բուժօգնության չափերը: Այդ քայլերին դիմելը եւ 2013-ի համար համապատասխան բյուջեի հաստատումն անհրաժեշտ են Հունաստանին` ԵՄ-ից, ԱՄՀ-ից եւ Եվրոպական Կենտրոնական բանկից 31,5 մլրդ եվրոյի չափով օգնություն ստանալու համար:

Հունաստանն արդեն 5-րդ տարին է ծանր տնտեսական ճգնաժամ է ապրում: Իսկ տնտեսությունը փրկելու համար կառավարության ձեռնարկած քայլերը վրդովվում են հույն ժողովրդին: Նոյեմբերի 5-ի երեկոյան Անտոնիս Սամարասի կառավարությունը հայտարարել է, որ խիստ տնտեսական քայլերը կշարունակվեն եւս 4 տարի:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ