17 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

“Հունաստանը քո գաղութը չէ”. հույն ցուցարարները` Գերմանիայի կանցլերին /վիդեո/

Աթենքի ոստիկանությունը ցրել է ցուցարարներին, որոնք փորձել են ջարդել պատնեշները եւ հայտնվել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մոտ, ով այժմ գնտվում է Հունաստանում: Ակտիվիստների գործողությունները վերածվել են բախումների ոստիկանության հետ, տեղեկացնում է “Reuters”-ը: Ակտիվիստներն սկսել են քարեր եւ փայտեր նետել, ոստիկանությունն ի պատասխան` արցունքաբեր գազ եւ նռնակներ է օգտագորել: Ապստամբ ցուցարարները պաստառներ են ծածանել, որոնց վրա […]

Հայաստանը օգուտներ կարող է քաղել. Առավոտ

“Իրականում աշխարհում բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել փոքր երկրների համար: Եվ Հայաստանն էլ կարող է բազմաթիվ օգուտներ քաղել, եթե խելացի քաղաքականություն վարվի: Հայաստանը պետք է օգտագործի Սփյուռքի հնարավորություններն ամբողջությամբ, պետք է դառնա յուրաքանչյուր հայի հայրենիքը: Այդ մասին Հայաստանում բոլորը խոսում են, գործնական քայլեր, ցավոք, դեռ չկան”,- “Առավոտ” թերթի հետ զրույցում ասել է Հայաստանի նախկին վարչապետ […]

Խաչիկյանը “գողական” է գնում. Ժողովուրդ

Կենսաթոշակներից 240 մլն դրամ յուրացրած եւ այժմ կալանավորված ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը մինչ օրս նախաքննական մարմնին ցուցմունք չի տվել: Այդ մասին գրում է “Ժողովուրդ” թերթը։ “Փոխարենը Խաչիկյանի մասին նրա երբեմնի ենթակաները “կործանարար” ցուցմունքներ են գրել: Ու թեեւ Վ. Խաչիկյանն ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, այնուամենայնիվ […]

Ծառուկյանին էլ չեն սպասում. Հրապարակ

 Ըստ “Հրապարակ”-ի, որքան էլ ԲՀԿ-ն փորձում էր խոսել կառավարության 30 տոկոսի, նախարարական 6 պորտֆելների, ինչպես նաև վարչապետի պաշտոնն իրենով անելու դիմաց Սերժ Սարգսյանին սատարելու մասին, նախագահականին մոտ կանգնած թերթի աղբյուրները տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում նրանց չորս պորտֆելից ավելի տալ: Ըստ նույն աղբյուրների` մինչև հիմա Սերժ Սարգսյանը պատրաստ էր Գագիկ Ծառուկյանին կամ նրա […]

Րաֆֆին առանց դեմոկրատների. Ժամանակ

Ըստ “Ժամանակ”-ի, “Ազատ դեմոկրատներ” կուսակցությունն առաջիկա նախագահական ընտրություններին կմասնակցի սեփական թեկնածուով եւ չի պաշտպանի “Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը։  “Այս օրերին կուսակցության քաղխորհուրդը քննարկում է, թե ով պետք է առաջադրվի կուսակցությունից եւ ամենայն հավանականությամբ առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ”,- գրում է թերթը:

Գեներալ Փայտյանը բուժվում է. Հայկական ժամանակ

ՀՀ ԶՈԻ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ գնումների եւ մատակարարումների հետ կապված հարցերը համակարգող Արշալույս Փայտյանը երկրում չէ, նա մեկնել է արտերկիր` բուժման: Այս մասին երեկ  “Հայկական ժամանակ”-ի թղթակցին հայտնել է Փայտյանի օգնականը: Վերջինս չի պատասխանել հարցին, թե ուր է գնացել Փայտյանը եւ հնարավո՞ր է` էլ չվերադառնա: Իսկ ահա ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի […]

Հայաստանում մեծ է թերսնվողների թիվը. Ազգ

 Հաց, կարտոֆիլ, մսամթերք, կարագ եւ սուրճ: Սրանք մթերքների այն հնգյակն են, որ ոչ միայն ամենից շատն են սպառվում Հայաստանում, այլեւ ամենից հաճախ թանկանում: “Օքսֆամ” կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը ուսումնասիրել է վերջին 7 տարվա ընթացքում Հայաստանում պարենային մթերքների գներն ու “Գները եւ խոցելիությունը Հայաստանում» զեկույցում հրապարակել դրանք: Պարզվել է, որ այս տարվա հունիսին 2005-ի հունիսի համեմատությամբ հացն […]

Գոմեշային գործարքում` բարձրաստիճան զինվորականի ականջնե՞ր

Henaran.am-ին հաջողվեց նոր մանրամասներ ճշտել գոմեշի մսի գործով մեղադրանք առաջադրված Կապանի մսի կոմբինատի տնօրեն Ալբերտ Օհանջանյանի մասին: Պարզվում է վերջինս տարածաշրջանի գյուղական համայնքների ղեկավարներից տեղեկանքներ է հավաքել, որ իբր միսը կոմբինատ մթերվել է գյուղերից, սակայն իրականում իրացվել է գոմեշի միս: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Օհանջանյանից իրավապահները ակնկալում են բարձրաստիճան այն զինվորականի անունը, որի  հովանավորությամբ եւ ” […]

Ջերմուկի մայր գործարանը վաճառվե՞լ է

Henaran.am-ի տեղեկություններով “Ջերմուկ մայր գործարան”-ի սեփականատերը փոխվել է: Այս մասին նշում են գործարանի աշխատակիցները, որոնց   տեղեկացրել են, որ հոկտեմբերի 1-ից նրանց աշխատավարձերը մի քանի անգամ բարձրացվել են: “Իմը 30 հազար էր, հիմա 100 հազար դրամ եմ ստանալու”,-նշեց շշալցնող բանվորուհիներից մեկը: Փորձեցինք լուրը ճշտել մայր գործարանից: Ընդունարանից մեր հեռախոսազանգին ի պատասխան ասացին, որ տնօրենը դուրս է […]

Մարտի 1-ի գործով հանձնաժողովի ստեղծման շուրջ Էլինար Վարդանյանի հայտարարությունը շփոթեցրել է Արամ Մանուկյանին

ԱԺ ընդդիմադիր ՀԱԿ խմբակցությունն այսօր շրջանառության մեջ է դրել  “2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում 10 անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին եւ զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության եւ օրինականության հարցը ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին” […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի