25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սեքս` ծննդաբերությունից հետո. ե՞րբ վերսկսել սեռական կյանքը

Սեքսը ծննաբերությունից հետո նուրբ հարց է: Կինը պետք է վերականգնվի ոչ միայն ֆիզիոլոգիապես, այլ նաեւ հոգեպես: Արգանդը պետք  է կրկին լինի նույն չափսերի, ինչ որ նախքան ծննդաբերությունն է եղել, ընկերքի պոկված վայրը, ինչպես նաեւ կարերի հատվածը պետք է վերականգնվեն: Իսկ հորմոնների մասին ընդհանրապես կարելի է չխոսել, քանի որ ապագա մայրիկը հղիության վերջին ամիսներին բացառապես մտածում է իր ապագա երեխայի մասին եւ նա տրամադրված չէ ամուսնու հետ մտերմության:

Երեխայի ծննդից հետո սեքսուալ ցանկությունը ժամանակի ընթացքում վերադառնում է, սակայն երիտասարդ հայրիկն ստիպված է դեռեւս համբերել: Հոգեբանները եւ սեքսոլոգները խորհուրդ են տալիս երեխայի ծննդից հետո մի քանի փուլերից հետո սեքսով զբաղվել:

1. Խորհուրդ  է տրվում սեռական կյանքը վերականգնել ծննդաբերությունից հետո 6-8 շաբաթ անց` նախապես խորհրդակցելով գինեկոլոգի հետ: Կարիք չկա վախենալու, եթե այդ ընթացքում ձեր սեքսուալ ատիվությունը նվազի: Դա վերաբերում է նաեւ տղամարդկանց:

2. Ծննդաբերությունից հետո կայանալիք առաջին սեքսի նախաձեռնությունն արժե փոխանցել կնոջը:

3. Առաջին անգամն ուշադիր հետեւեք, որպեսզի արյուն կամ  սուր ցավ չլինի:

4. Կրծքով կերակրելու ընթացքում ավելի լավ կլինի զերծ մնալ կնոջ կրծքերին դիպչելուց, քանի որ դրանք արդեն նախատեսված են կերակրելու համար: Պատրաստ եղեք նրան, որ սեքսի ընթացքում նույնիսկ կարող է նրանցից կաթ հոսել:

5. Մկանների լարվածությունը թուլացնելու համար ամենահարմար միջոցը մերսումն է` հատկապես եթերային յուղերի օգտագործման դեպքում: Տհաճ չորությունը նվազեցնելու նպատակով օգտագործեք հատուկ գելեր կամ քսանյութերով պահպանակներ:

6. Հիշեք, որ կրծքով կերակրելը չի խոչընդոտում բեղմնավորումը, այդ պատճառով էլ հենց առաջին անգամն էլ հարկավոր է պաշտպանվել: Ավելի հարմար է օգտագործել պահպանակներ կամ ընդհատվող ակտի մեթոդը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ